00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գյուղական համայնքներում ուսուցիչների համար պետք է արտոնություններ լինեն. փորձագետ

Մխիթարյան. Գյուղերում ուսուցիչներն ավելի շատ վաստակում են գյուղատնտեսությունից, քան մասնագիտական գործունեությունից
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեռավոր ու սահմանամերձ գյուղական համայնքներում ուսուցիչների սակավության խնդրին։
Գյուղերի դպրոցներում, հատկապես այն համայնքներում, որտեղ աշակերտների թիվը փոքր է ու դասաժամերը քիչ են, ուսուցիչները չեն կարողանա բարձր աշխատավարձ ստանալ, որքան էլ որ ցանկանան, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Դեռ խորհրդային ժամանակներից կար մի հետաքրքիր մեխանիզմ, որն առնչվում էր նպատակային գործուղումներին, այսինքն` տեղի լավագույն աշակերտներին հնարավորություն էր տրվում մանկավարժական բուհում սովորելու այն պայմանով, որ նրանք պետք է վերադառնան և իրենց բնակավայրերում դասավանդեն։ Սա շատ լավ պրակտիկա է, որովհետև այդ դեպքում չէր առաջանում կացարանի խնդիր, և կադրերը չէին լքում իրենց հարազատ բնակավայրերը, մինչդեռ հիմա նկատվում է արտագաղթ հատկապես բարձր լեռնային սահմանամերձ գյուղերից»,- նշեց կրթական հարցերի փորձագետը։

Մխիթարյանի կարծիքով`փորձված մեխանիզմը վերստին պետք է կիրառել` հատկացնելով նպատակային տեղեր գյուղերից ժամանող այն դիմորդներին, որոնք բուհական ուսումնառությունից հետո վերադառնալու են իրենց բնակավայրեր՝ աշխատելու։

Ըստ նրա` անհրաժեշտ է նաև լրացուցիչ խթան հարկային դաշտի արտոնությունների տեսքով այն ուսուցիչների համար, որոնք գյուղերում կդասավանդեն, կամ հողատարածքներ հատկացնել նրանց, որպեսզի կապվեն սահմանամերձ կամ բարձրլեռնային գյուղերի հետ, որովհետև տեղերում ուսուցիչներն ավելի շատ վաստակում են գյուղատնտեսությունից, քան մասնագիտական գործունեությունից։
Փորձագետի դիտարկմամբ` կարելի է մտածել նաև վարկավորման ցածր տոկոսադրույքների մասին, որովհետև ուսուցիչը միայնակ անհատ չէ, ունի ընտանիք, կին, երեխաներ, որոնք միայն ուսուցչի աշխատանքով դժվար թե կարողանան ապրել, ուստի նրանց պարագայում պետք է գործեն որոշակի արտոնություններ։ Նրա կարծիքով` դա կբերի նրան, որ հասարակության մեջ ուսուցչի՝ որպես ստեղծագործող մարդու, նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Ըստ Մխիթարյանի` այս ամենն ի վերջո կնպաստի նաև հեռավոր սահմանամերձ գյուղերում կրթության որակի բարձրացմանը։
Նշենք, որ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում ուսուցչի 218 թափուր տեղ կա:
Լրահոս
0