https://arm.sputniknews.ru/20220428/erevanum-akcianer-anogh-aveli-qan-20-mard-bervel-e-vostikanutjun-41427081.html
Երևանում ակցիաների ավելի քան 20 մասնակիցներ տարվել են ոստիկանություն
Երևանում ակցիաների ավելի քան 20 մասնակիցներ տարվել են ոստիկանություն
Sputnik Արմենիա
Իրազեկման ակցիաներ այսօր իրականացրել են երիտասարդները, որոնք բուհերով էին շրջում ու վանկարկում «Ոտքի՛, ուսանո՛ղ», ինչպես նաև՝ «Ազատագրական շարժման» անդամները։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T14:40+0400
2022-04-28T14:40+0400
2022-04-28T19:31+0400
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41374686_0:152:1601:1052_1920x0_80_0_0_79922b73d08c94b409df09795dbcf344.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցից և Հանրապետության հրապարակից մինչ այս պահը ոստիկանություն է տարվել իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 20 քաղաքացի։Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Աբովյան փողոցը փակած 10 երիտասարդներ են բերվել ոստիկանություն։ Վերջիններս Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ էին իրականացնում։«Այսօրվա ընթացքում ոստիկանություն է բերվել նաև ևս 14 անձ` «Մարիոթ» հյուրանոցի մոտից (որտեղ ակցիա էին իրականացնում «Ազատագրական շարժման» անդամներ - խմբ.)։ Վերջիններս ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ»,- նշեցին ոստիկանությունից։«Մեր գործընկերների մոտ՝ բացի նկարներից, կային նաև դրոշներ, փորձեցին առաջ շարժվել, սակայն ոստիկանները դրոշները գետնին գցելով բերման ենթարկեցին նրանց։ Այսօր այնպես է ստացվում, որ քաղաքացու ձեռքին չի կարող երկրի որևէ պաշտոնյայի ծաղրանկար լինել, չնայած, որ աշխարհի ոչ մի երկրում նման բան գոյություն չունի»,- ասաց Զոհրաբյանը։Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41374686_79:0:1502:1067_1920x0_80_0_0_62d563b68c88a3ca41e68b4f76d6c698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, երևան
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, երևան
Երևանում ակցիաների ավելի քան 20 մասնակիցներ տարվել են ոստիկանություն
14:40 28.04.2022 (Թարմացված է: 19:31 28.04.2022) Իրազեկման ակցիաներ այսօր իրականացրել են երիտասարդները, որոնք բուհերով էին շրջում ու վանկարկում «Ոտքի՛, ուսանո՛ղ», ինչպես նաև՝ «Ազատագրական շարժման» անդամները։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցից և Հանրապետության հրապարակից մինչ այս պահը ոստիկանություն է տարվել իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 20 քաղաքացի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Աբովյան փողոցը փակած 10 երիտասարդներ են բերվել ոստիկանություն։ Վերջիններս Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ էին իրականացնում։
«Այսօրվա ընթացքում ոստիկանություն է բերվել նաև ևս 14 անձ` «Մարիոթ» հյուրանոցի մոտից (որտեղ ակցիա էին իրականացնում «Ազատագրական շարժման» անդամներ - խմբ.)։ Վերջիններս ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ»,- նշեցին ոստիկանությունից։
«Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարի համար ոստիկանները բիրտ ուժ են կիրառել իրենց ակցիայի մասնակիցների նկատմամբ և բերման ենթարկել նրանց։
«Մեր գործընկերների մոտ՝ բացի նկարներից, կային նաև դրոշներ, փորձեցին առաջ շարժվել, սակայն ոստիկանները դրոշները գետնին գցելով բերման ենթարկեցին նրանց։ Այսօր այնպես է ստացվում, որ քաղաքացու ձեռքին չի կարող երկրի որևէ պաշտոնյայի ծաղրանկար լինել, չնայած, որ աշխարհի ոչ մի երկրում նման բան գոյություն չունի»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Երեկ մայրաքաղաքում
առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են
իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։