https://arm.sputniknews.ru/20220428/erevanum-39-cucarari-en-berman-entarkel-vostikanutjan-bazhinner-41430356.html
Երևանում 39 ցուցարարի են բերման ենթարկել ոստիկանության բաժիններ
Երևանում 39 ցուցարարի են բերման ենթարկել ոստիկանության բաժիններ
Sputnik Արմենիա
Բերման ենթարկվածների թվում կան «Հայրենիք» կուսակցության անդամներ, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանն, ու նրա ընկերները։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T15:33+0400
2022-04-28T15:33+0400
2022-04-28T19:28+0400
բողոք
բողոքի ակցիա
ոստիկան
ձերբակալություն
երևան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27626912_0:84:1601:984_1920x0_80_0_0_e61145db4e3c99ca65f3ba0f643a4307.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Բողոքի տարբեր ակցիաներից այսօր ողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել 39 ակտիվիստ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։Նրանք բոլորն անցնում են Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով։Սոցիալական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն` ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թվում են «Հայրենիք» կուսակցության անդամներ, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանը, Արսեն Նիկողոսյանն ու նրանց շուրջ 2 տասնյակ ընկերները:Միաժամանակ, Հանրապետության հրապարակում ակցիա էին անցկացնում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներ։Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Stop Նիկոլ» խորագրով երթ է սկսել Երևանում` Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27626912_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9a3cee895414acb98d96de0210af76a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոք, բողոքի ակցիա, ոստիկան, ձերբակալություն, երևան, ընդդիմություն
բողոք, բողոքի ակցիա, ոստիկան, ձերբակալություն, երևան, ընդդիմություն
Երևանում 39 ցուցարարի են բերման ենթարկել ոստիկանության բաժիններ
15:33 28.04.2022 (Թարմացված է: 19:28 28.04.2022) Բերման ենթարկվածների թվում կան «Հայրենիք» կուսակցության անդամներ, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանն, ու նրա ընկերները։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Բողոքի տարբեր ակցիաներից այսօր ողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել 39 ակտիվիստ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանք բոլորն անցնում են Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով։
Սոցիալական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն` ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թվում են «Հայրենիք» կուսակցության անդամներ, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանը, Արսեն Նիկողոսյանն ու նրանց շուրջ 2 տասնյակ ընկերները:
«Դիմադրություն» ընդդիմադիր շարժման երիտասարդական թևն առավոտից իրազեկման ակցիա էր իրականացնում՝ մայրաքաղաքի բուհերի դիմաց փակցնելով Արցախի դրոշները։ Շարժումն իր այսօրվա ակցիան մեկնարկել է «Հյուսիսային» համալսարանից` երթով։
Միաժամանակ, Հանրապետության հրապարակում ակցիա էին անցկացնում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Stop Նիկոլ» խորագրով երթ է սկսել Երևանում` Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։
Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։