https://arm.sputniknews.ru/20220428/erevan-mvoskva-erevan-chverteri-tevvoghutjuny-popvokhvel-e-41451585.html
Երևան-Մոսկվա-Երևան չվերթների տևողությունը փոփոխվել է
Երևան-Մոսկվա-Երևան չվերթների տևողությունը փոփոխվել է
Sputnik Արմենիա
Ավիաընկերության զանգերի կենտրոնի աշխատակիցները կապի մեջ են ուղևորների հետ՝ փորձելով վերացնել ստեղծված անհարմարությունները։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T19:39+0400
2022-04-28T19:39+0400
2022-04-28T20:00+0400
«flyone armenia» ավիաընկերություն
երևան
մոսկվա
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36290976_0:0:1100:619_1920x0_80_0_0_c36f9674a6a8941e46481d2613d9a20d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ։ «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս իրավիճակը նաև որոշակի ազդեցություն է ունեցել ավիաընկերության չվերթների վրա։«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են»,- գրել է Անանյանը։Նրա խոսքով՝ ավիաընկերության զանգերի կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։ Խորհրդի նախագահն ընդգծում է, որ իրենք կապի մեջ են ուղևորների հետ, անհատական աշխատանք են տանում՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար:Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
երևան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36290976_0:0:977:733_1920x0_80_0_0_f15c84efe7cbfb06b0f9aa05e07a115b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, երևան, մոսկվա, չվերթ
«flyone armenia» ավիաընկերություն, երևան, մոսկվա, չվերթ
Երևան-Մոսկվա-Երևան չվերթների տևողությունը փոփոխվել է
19:39 28.04.2022 (Թարմացված է: 20:00 28.04.2022) Ավիաընկերության զանգերի կենտրոնի աշխատակիցները կապի մեջ են ուղևորների հետ՝ փորձելով վերացնել ստեղծված անհարմարությունները։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ։ «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը
ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս իրավիճակը նաև որոշակի ազդեցություն է ունեցել ավիաընկերության չվերթների վրա։
«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են»,- գրել է Անանյանը։
Նրա խոսքով՝ ավիաընկերության զանգերի կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։ Խորհրդի նախագահն ընդգծում է, որ իրենք կապի մեջ են ուղևորների հետ, անհատական աշխատանք են տանում՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար:
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: