https://arm.sputniknews.ru/20220428/bvoghvoqi-akcianeric-berman-e-entarkvel-7-anchapahas-mipi-kvochn-iravapahnerin--41459308.html
Բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 7 անչափահաս. ՄԻՊ-ի կոչն իրավապահներին
Բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 7 անչափահաս. ՄԻՊ-ի կոչն իրավապահներին
Sputnik Արմենիա
Պաշտպանը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T22:23+0400
2022-04-28T22:23+0400
2022-04-29T09:14+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
հայաստան
հհ ոստիկանություն
անչափահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41376404_0:0:1600:901_1920x0_80_0_0_072c4b3b471595e4f89a9baff418af2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն արդեն հանդիպել են բերման ենթարկված 35 անձանց հետ, ուսումնասիրել վարչական ձերբակալման տեսանյութերը: Բերման ենթարկվածների թվում եղել են 7 անչափահասներ, որոնցից մեկը՝ 13 տարեկան: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցերը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներ, որտեղ առանձնազրույցներ են ունենում բողոքի ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիների հետ։Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր։Օրինակ` Նոր Նորքի բաժնի գրանցամատյանում բացակայել է անձին ազատ արձակելու ժամի վերաբերյալ գրառումը։ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններում բերման ենթարկվածներին թույլ չեն տվել իրացնելու հեռախոսազանգի իրենց օրինական իրավունքը։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ:Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։Վերջին տվյալներով` բողոքի տարբեր ակցիաներից ապրիլի 28–ին ողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել 39 ակտիվիստ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41376404_88:0:1512:1068_1920x0_80_0_0_28fa75be7f78e57e89767da8bc6d0e08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայաստան, հհ ոստիկանություն, անչափահաս
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայաստան, հհ ոստիկանություն, անչափահաս
Բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 7 անչափահաս. ՄԻՊ-ի կոչն իրավապահներին
22:23 28.04.2022 (Թարմացված է: 09:14 29.04.2022) Պաշտպանը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն արդեն հանդիպել են բերման ենթարկված 35 անձանց հետ, ուսումնասիրել վարչական ձերբակալման տեսանյութերը: Բերման ենթարկվածների թվում եղել են 7 անչափահասներ, որոնցից մեկը՝ 13 տարեկան: Տեղեկությունն
իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցերը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներ, որտեղ առանձնազրույցներ են ունենում բողոքի ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիների հետ։
«Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա ոստիկանության բաժնից ազատ է արձակվել»,- հայտնում է ՄԻՊ-ը:
Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր։
Օրինակ` Նոր Նորքի բաժնի գրանցամատյանում բացակայել է անձին ազատ արձակելու ժամի վերաբերյալ գրառումը։
ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններում բերման ենթարկվածներին թույլ չեն տվել իրացնելու հեռախոսազանգի իրենց օրինական իրավունքը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ:
Պաշտպանը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Երեկ մայրաքաղաքում
առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ
շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Վերջին տվյալներով` բողոքի տարբեր ակցիաներից ապրիլի 28–ին ողջ օրվա ընթացքում
բերման է ենթարկվել 39 ակտիվիստ։