00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանացի վարձկանները չեն կարողանա Մեծ Բրիտանիա վերադառնալ. Ուկրաինայի ԶՈւ գերեվարված սպա

© AP Photo / Evgeniy MaloletkaՈւկրաինացի զինծառայողը Մարիուպոլում
Ուկրաինացի զինծառայողը Մարիուպոլում - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ծովային հետևակի գերեվարված հրամանատարը հայտնել է, որ Ուկրաինայում հանձնված բրիտանացիները կռվել են Սիրիայում։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Մարիուպոլում հանձնված երկու բրիտանացիները նախկինում կռվել են Սիրիայում, բայց ոչ բրիտանական բանակի կազմում։ Բրիտանիայում դա ծայրահեղականություն է համարվում, այդ պատճառով տուն նրանք այլևս չեն կարողացել վերադառնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է պատմել Ուկրաինայի զորքերի ծովային հետևակի առաջին առանձին գումարտակի դեսանտագրոհային վաշտի՝ ինքնակամ զենքը վայր դրած հրամանատար Սերգեյ Ստարչուկը։
Բրիտանացիներ Շոն Փիներն ու Էյդեն Ասլինն Ուկրաինայում գերի են հանձնվել ապրիլի կեսերին։
Ուկրաինայի ԶՈւ գերեվարված սպայի խոսքով` Էյդեն Ասլինը մարտական փորձ է ունեցել։
«Նա ասել է, որ կռվել է Սիրիայում։ Չգիտեմ՝ ում կողմից, սակայն նա ասում էր, որ իրեն չէր կարելի Մեծ Բրիտանիայի տարածք վերադառնալ, քանի որ բրիտանական ԶՈւ-ի կազմում չի ծառայել։ Իսկ դա նրանց մոտ կա՛մ ծայրահեղականություն, կա՛մ ահաբեկչություն է համարվում, չգիտեմ։ Շոն Փիները նույնպես կարծես թե եղել է Սիրիայում, և նա նույն իրավիճակում է։ Գուցե, եթե նրանք ավարտեին պայմանագիրն ու Ուկրաինայի քաղաքացիություն ստանային, գուցե կարողանային վերադառնալ որպես ուկրաինացի», - ասել է Ստարչուկը։
Ուկրաինայի ծովային հետևակի գերեվարված հրամանատարը դժգոհել է իր մոտ ծառայած բրիտանացիների պատրաստության մակարդակից։ Նրա խոսքով` նրանք պայմանագիրը ստորագրել են որպես հասարակ նավաստի։

«Նրանց պատրաստվածությունն այդքան էլ լավը չէր, նույնիսկ՝ Ուկրաինայի բանակի համար»,- նշել է Ստարչուկը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «Ուկրաինա ժամանած վարձկանները կոմբատանտներ չեն, լավագույնը, ինչ նրանց սպասում է, երկարաժամկետ բանտարկությունն է»։ Ավելի ուշ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Փիները նշել է, որ Ասլինի հետ իրենք դիմել են վարչապետ Բորիս Ջոնսոնին` խնդրելով աջակցել ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ իրենց փոխանակելու հարցում։
Ավելի վաղ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Բրենդոն Լյուիսը SkyNews-ին տված հարցազրույցում ասել էր. «Նրանք (բրիտանացի գերիները - խմբ.) չպետք է այնտեղ լինեին։ Այնտեղ գտնվելն անօրինական է։ Ակնհայտ է, որ բոլորը վշտակցելու են նրանց, ում պատանդ են վերցրել, սակայն մենք պետք է համոզվենք, որ ճիշտ գործընթացների ենք հետևում և ճիշտ ենք արձագանքում»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։
Լրահոս
0