00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանում անհանգստացած են Բլինկենի հայտարարությունից․ Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանում անհանգստացած են Բլինկենի հայտարարությունից․ Արտյոմ Տոնոյան
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Արցախյան հակամարտության մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը։
Էնթոնի Բլինկենի հայտարարությունը և միջազգային գործընկերների մասին Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի դահլիճից արած հայտարարությունները ակնհայտ հակասում են իրար։ Հնարավոր է՝ ԱՄՆ-ից փորձում են Հայաստանին ասել, որ խորհրդարանում հնչեցված «միջազգային գործընկերների» ցանկում իրենք չկան։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Արտյոմ Տոնոյանը՝ մեկնաբանելով նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի արած հայտարարությունն Արցախյան հակամարտության մասին։
Ապրիլի 26-ին Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կողմ է Արցախում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, ինչպես նաև դեմ է ցանկացած միակողմանի գործողության, հատկապես` Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են Արցախում իրադրությունը։ Ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանի դահլիճում հայտարարել էր, որ միջազգային գործընկերները Հայաստանին ասում են, որ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը պետք է իջեցնել»։
Տոնոյանը նշեց, որ դատելով ադրբեջանական մեդիայում տեղ գտած արձագանքներից, որքան էլ իշխանական մամուլը փորձում է դրան չանդրադառնալ, միևնույնն է, Ադրբեջանում անհանգստություն է նկատվում Բլինկենի հայտարարության վերաբերյալ․
«Ադրբեջանական արձագանքներում բացասական շեշտադրումներն ակնհայտ գերակշռող են, հատկապես, որ հայտարարության մեջ նշվել է, որ Ամերիկան խնդրի լուծումը տեսնում է երկարաժամկետ հեռանկարում։ Իրենք համարում են, որ փորձ է արվում վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և 30 տարի տևած բանակցությունները, որոնք ըստ Ադրբեջանի արդյունք չեն տվել, հիմա նորից մտնելու են նախկին հուն»,- ասաց Տոնոյանը։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի քննարկելու Մինսկի խմբի վերակենդանացման և բանակցությունները վերսկսելու հարցը։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային կազմակերպությունների ճնշումներին, եթե այդպիսիք կան իհարկե, Տոնոյանը չի կարծում, որ նմանատիպ ճնշման պարագայում ադրբեջանական կողմը իրեն պահեր այնպես, ինչպես հիմա է։
«Ադրբեջանն ընդհանրապես կառուցողական չէ և չեմ կարծում՝ առաջիկայում որևէ բան փոխվելու է պաշտոնական Բաքվի դիրքորոշումներում»,- նշեց Տոնոյանը։
Հարցին՝ հույս կա՞, որ Մինսկի խումբը կվերականգնվի, Տոնոյանը պատասխանեց՝ վերակենդանացման հարցում շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, որովհետև եթե անգամ հաշվի չառնենք հանգամանքը, որ համանախագահների միջև էլ հիմա խնդիրներ կան, միևնույնն է, ավելի խորքային ու լուրջ խնդիր է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, որը պատերազմից հետո անընդհատ հայտարարում է, որ իր համար այլևս գոյություն չունի ԵԱՀԿ Մինսկի խումբ։
Հիշեցնենք, որ Բլինկենի հայտարարությունից առաջ էլ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին ու Հայաստանին համապարփակ խաղաղության հասնել, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ) միջոցով:
Լրահոս
0