00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինվորների հայրերը մտադիր են վրան տեղադրել և գիշերել ՀՀ գլխավոր դատախազության մոտ

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ (27 ապրիլի, 2022թ). Երևան
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ (27 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ գերատեսչության շենքի մոտ գիշերելու են բացառապես տղամարդիկ, իսկ կանայք կգնան տուն։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։ Այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը` 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը` Աշոտ Զաքարյանը։
Կարին Տոնոյանը դատախազությունից պահանջում է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան ճանաչել
Ավելի վաղ ծնողները դատախազություն էին ներկայացրել Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջը։ Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումը ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (զբաղվում է քննչական գործառույթներով)։

«Մենք որոշել ենք դատախազության շենքի մոտ մնալ այս 5 աշխատանքային օրը (քրեադատավարական օրենսդրությամբ որոշումը կայացնելու համար սահմանված է 5-օրյա ժամկետ,- խմբ.)։ Գիշերելու ենք այստեղ։ Բայց բոլոր կանանց տուն կուղարկենք»,- ասաց Զաքարյանը։

Նա հավելեց, որ ոստիկանների մեծ թիվը չի կարող վախեցնել իրենց և ստիպել հետ կանգնել իրենց նպատակից: Դրա հետ մեկտեղ Զաքարյանը նշեց, որ զոհված զինծառայողների ծնողները մնում են օրենքի շրջանակում և ոչ մի արգելված գործողություն չեն ձեռնարկում:
Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 18-ին զոհված զինծառայողների ծնողները դիմել էին գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և հետաքննել Փաշինյանի այն հայտարարությունները, թե տարածքները հանձնելով՝ նա, հնարավոր է, կարողանար հազարավոր կյանքեր փրկել։ Սակայն հրաժարվելով դա անել՝ նա մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան համար։
Ապրիլի 26-ին նույնպես ծնողներն ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրին իրենց պահանջը. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Դատախազությունը հայտնել է, որ այդ միջնորդությունը բավարարվել է։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Որոշումը կկայացվի քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով` 5 օրյա ժամկետում։
Լրահոս
0