https://arm.sputniknews.ru/20220427/vladimir-gasparjani-ev-arshak-hakvobjani-veraberjal-qrgvortsery-miacvel-en-41373220.html
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործերը միացվել են
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործերը միացվել են
Sputnik Արմենիա
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի, իսկ Արշակ Հակոբյանը` 230 մլն դրամի գույք: 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T11:57+0400
2022-04-27T11:57+0400
2022-04-27T12:09+0400
վլադիմիր գասպարյան
մեղադրանք
քրեական գործ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1077/02/10770272_0:0:1200:676_1920x0_80_0_0_f3fd825d20b6ce6ce255b5342a85a668.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև Արշակ Հակոբյանի կողմից կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:Մասնավորապես` Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք:Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք):Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:Առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին. Վլադիմիր ԳասպարյանՎարույթն իրականացնող մարմինը՝ համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1077/02/10770272_90:0:1155:799_1920x0_80_0_0_ec1a80f2b04ac16ede3b676f32ab9220.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր գասպարյան, մեղադրանք, քրեական գործ, հհ դատախազություն
վլադիմիր գասպարյան, մեղադրանք, քրեական գործ, հհ դատախազություն
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործերը միացվել են
11:57 27.04.2022 (Թարմացված է: 12:09 27.04.2022) Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի, իսկ Արշակ Հակոբյանը` 230 մլն դրամի գույք:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև Արշակ Հակոբյանի կողմից կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես` Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք):
Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վարույթն իրականացնող մարմինը՝ համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը: