https://arm.sputniknews.ru/20220427/turqian-radarner-e-teghadrel-bvosfvorum-lvoghacvogh-akannery-hajtnaberelu-hamar-41374033.html
Թուրքիան ռադարներ է տեղադրել Բոսֆորում լողացող ականները հայտնաբերելու համար
Թուրքիան ռադարներ է տեղադրել Բոսֆորում լողացող ականները հայտնաբերելու համար
Sputnik Արմենիա
Թուրքիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ իր երկրի ԶՈւ-ն ականների դեմ պայքարի առաջադեմ հնարավորություններ ունի։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T12:08+0400
2022-04-27T12:08+0400
2022-04-27T12:51+0400
թուրքիա
ական
ռադար
բոսֆորի նեղուց
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40029518_0:107:1600:1007_1920x0_80_0_0_9f4e4de0534e4c44f2f37eff42e75332.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան Բոսֆորի նեղուցում լողացող ականների հայտնաբերման ռադարներ է տեղադրել։Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը` ներկա պահին երեք ական է ոչնչացվել։ Թուրքական ականահավաք նավերը, ուղղաթիռները, ծովային պարեկային ինքնաթիռներն ու ստորջրյա պաշտպանության խմբերը (SAS) մարտական պատրաստության վիճակի են բերված։Սև ծովում ականների պատճառով Բոսֆորի նեղուցով երթևեկությունը նվազել է 80 տոկոսով«Այժմ մենք ուշադիր հետևում ենք Բոսֆորին։ Լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել նեղուցի մուտքը վերահսկելու համար, հայտնաբերման ռադարներ ենք տեղադրել։ Այս պահին կարելի է համարձակ ասել, որ Բոսֆորում ծովային երթևեկության հետ կապված խնդիրներ չկան», - Թուրքիայի ՊՆ մամուլի ծառայությունը մեջբերում է Աքարի խոսքերը։Թուրքիայի ԶՈւ-ն ականների դեմ պայքարի առաջադեմ հնարավորություններ ունի։Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն ականների ի հայտ գալը կապում է Օդեսայի, Օչակովոյի, Չեռնամորսկի և Յուժնի նավահանգիստների մատույցներում Ուկրաինայի կողմից 420 նման սարք տեղադրելու հետ։Սև ծովում Ուկրաինայի տեղադրած ականները կարող են հասնել Բոսֆոր ու Միջերկրական ծովՌուսական ծառայությունում չեն բացառել ջրի հոսանքի պատճառով պոկված ականների հայտնվելը Բոսֆորի նեղուցում, այնտեղից էլ` Միջերկրական ծովի ավազանում։Թուրքիայի ՊՆ-ն հետագայում երեք անգամ հայտարարեց սեփական ափերի մոտ լողացող ականների հայտնաբերման մասին։
թուրքիա
բոսֆորի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40029518_100:0:1501:1051_1920x0_80_0_0_1b6d6ba71cd23333361714ab883dcc41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ական, ռադար, բոսֆորի նեղուց, ռուսաստան
թուրքիա, ական, ռադար, բոսֆորի նեղուց, ռուսաստան
Թուրքիան ռադարներ է տեղադրել Բոսֆորում լողացող ականները հայտնաբերելու համար
12:08 27.04.2022 (Թարմացված է: 12:51 27.04.2022) Թուրքիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ իր երկրի ԶՈւ-ն ականների դեմ պայքարի առաջադեմ հնարավորություններ ունի։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան Բոսֆորի նեղուցում լողացող ականների հայտնաբերման ռադարներ է տեղադրել։
Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը` ներկա պահին երեք ական է ոչնչացվել։ Թուրքական ականահավաք նավերը, ուղղաթիռները, ծովային պարեկային ինքնաթիռներն ու ստորջրյա պաշտպանության խմբերը (SAS) մարտական պատրաստության վիճակի են բերված։
«Այժմ մենք ուշադիր հետևում ենք Բոսֆորին։ Լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել նեղուցի մուտքը վերահսկելու համար, հայտնաբերման ռադարներ ենք տեղադրել։ Այս պահին կարելի է համարձակ ասել, որ Բոսֆորում ծովային երթևեկության հետ կապված խնդիրներ չկան», - Թուրքիայի ՊՆ մամուլի ծառայությունը մեջբերում է Աքարի խոսքերը։
Թուրքիայի ԶՈւ-ն ականների դեմ պայքարի առաջադեմ հնարավորություններ ունի։
«Մենք բավարար սարքավորում ունենք ինչպես դրանց հայտնաբերման, այնպես էլ ոչնչացման համար։ Մենք հայտնել ենք նաև, որ սեփական կարիքները բավարարելուց զատ, ականների դեմ պայքարի հարցում կարող ենք աջակցել մեր ընկերներին և դաշնակիցներին»,- վստահեցրել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն ականների ի հայտ գալը կապում է Օդեսայի, Օչակովոյի, Չեռնամորսկի և Յուժնի նավահանգիստների մատույցներում Ուկրաինայի կողմից 420 նման սարք տեղադրելու հետ։
Ռուսական ծառայությունում չեն բացառել ջրի հոսանքի պատճառով պոկված ականների հայտնվելը Բոսֆորի նեղուցում, այնտեղից էլ` Միջերկրական ծովի ավազանում։
Թուրքիայի ՊՆ-ն հետագայում երեք անգամ հայտարարեց սեփական ափերի մոտ լողացող ականների հայտնաբերման մասին։