https://arm.sputniknews.ru/20220427/pashinjany-petq-e-datvi-hrazharakany-qich-e-5165-sharzhumy-arcakhi-drvoshvov-ert-e-anum-41404528.html
Փաշինյանը պետք է դատվի, հրաժարականը քիչ է․ «5165» շարժումը Արցախի դրոշով երթ է անում
Փաշինյանը պետք է դատվի, հրաժարականը քիչ է․ «5165» շարժումը Արցախի դրոշով երթ է անում
Sputnik Արմենիա
Կարին Տոնոյանի խոսքով՝ Փաշինյանին դատելը Արցախում զոհված զինծառայողների ծնողների պահանջն է։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T20:40+0400
2022-04-27T20:40+0400
2022-04-27T21:35+0400
կարին տոնոյան
երթ
երևան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41403386_0:0:1280:720_1920x0_80_0_0_7163c850e86ef946a03b1a64d6254810.jpg
«5165» շարժումը բողոքի երթ է կազմակերպել Երևանում․ ցուցարարներն իրենց հետ տանում են Արցախի 40–մետրանոց դրոշը։Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի, ոչ թե հրաժարական տա։Նրա խոսքով` Փաշինյանին դատելը Արցախում զոհված զինծառայողների ծնողների մեծ մասի պահանջն է։ Նա ինքը զոհված զինծառայող, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է։Քաղաքացիները Կիևյան փողոցից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։Ցուցարարներ են բերման ենթարկվել նաև Ազատության հրապարակից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Движение "5165" также проводит шествие в Ереване
Sputnik Արմենիա
Движение "5165" также проводит шествие в Ереване
2022-04-27T20:40+0400
true
PT1M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41403386_39:0:999:720_1920x0_80_0_0_1c9e4773e9b7e5607f17d08287421d11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարին տոնոյան, երթ, երևան, տեսանյութ, տեսանյութեր
կարին տոնոյան, երթ, երևան, տեսանյութ, տեսանյութեր
Փաշինյանը պետք է դատվի, հրաժարականը քիչ է․ «5165» շարժումը Արցախի դրոշով երթ է անում
20:40 27.04.2022 (Թարմացված է: 21:35 27.04.2022) Կարին Տոնոյանի խոսքով՝ Փաշինյանին դատելը Արցախում զոհված զինծառայողների ծնողների պահանջն է։
«5165» շարժումը բողոքի երթ է կազմակերպել Երևանում․ ցուցարարներն իրենց հետ տանում են Արցախի 40–մետրանոց դրոշը։
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի, ոչ թե հրաժարական տա։
«Նա պետք է ձերբակալվի որպես պետական դավաճան, որպես պետական հանցագործ։ Ծնողները հետամուտ են լինելու, որ այդ դատը կայանա արդարադատության տառի համաձայն։ Ու դա շատ չնչին բան է ծնողներին հանգստացնելու համար», - ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` Փաշինյանին դատելը Արցախում զոհված զինծառայողների ծնողների մեծ մասի պահանջն է։ Նա ինքը զոհված զինծառայող, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է։
Քաղաքացիները Կիևյան փողոցից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց
ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները
սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները
երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների
քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին
ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման
ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ
փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։
Ցուցարարներ են բերման ենթարկվել նաև
Ազատության հրապարակից։