https://arm.sputniknews.ru/20220427/mip-i-arag-ardzaganqman-khmbery-vostikanutjan-bazhanmunqnerum-en-41388821.html
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժանմունքներում են
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժանմունքներում են
Sputnik Արմենիա
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկում իրականացնել։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T16:10+0400
2022-04-27T16:10+0400
2022-04-27T20:05+0400
հայաստան
հհ միպ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41300079_0:0:1601:901_1920x0_80_0_0_47d95943a9c58a3c12eb8221b09ac089.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ բերման են ենթարկվել բողոքի ակցիա անողները։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։Նշվում է նաև, որ ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմը մանրամասն կհրապարակի ամփոփ տվյալները:Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։ Այսօր` մինչ այս պահը, ոստիկանություն է բերվել 18 քաղաքացի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41300079_0:0:1423:1067_1920x0_80_0_0_330f8223148e198ea6b2490a0f567426.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, հհ ոստիկանություն
հայաստան, հհ միպ, հհ ոստիկանություն
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժանմունքներում են
16:10 27.04.2022 (Թարմացված է: 20:05 27.04.2022) Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկում իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ բերման են ենթարկվել բողոքի ակցիա անողները։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի
ֆեյսբուքյան էջում։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։
«ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները»,- ասված է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմը մանրամասն կհրապարակի ամփոփ տվյալները:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին
հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց
ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները
սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները
երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների
քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին
ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման
ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ
փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։ Այսօր` մինչ այս պահը, ոստիկանություն է բերվել 18 քաղաքացի։