00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Քրիստիննե Գրիգորյան
Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրներից․Գրիգորյան
06:08
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջնորդությունը բավարարվել է. դատախազության արձագանքը զոհվածների հարազատների պահանջին

© Sputnik / Aram NersesyanԱրցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն (26 ապրիլի, 2022թ). Երևան
Արցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն (26 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվել
Դատախազությունը հայտնում է, որ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը զոհվածների հարազատների պահանջի հարցով գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` անդրադառնալով երեկ` ապրիլի 26-ին հանձնած դիմումին։
Հայտնել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
«Արտառոց իրավիճակի հետ գործ ունենք». ՀՀ գլխավոր դատախազը մոտեցավ զոհվածների հարազատներին
Դատախազությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը բավարարվել է:

«Հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին, զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Դատախազությունը հայտնում է նաև, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից:
Դատախազությունն անթույլատրելի է համարում իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը:
Հավելենք, որ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) քրգործ է հարուցվել։
Հակոբյանը, մասնավորապես, ասել էր, թե իր կարծիքով տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։
Չեմ բացառում` Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվի. Սաղաթելյանը հայտնեց վաղվա ծրագրի մասին
Այս քրգործին է միացվել փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈւ մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Ինչ վերաբերում է Փաշինյանին մեղավոր ճանաչելու հարցին, ապա զոհվածների ծնողները պահանջում են, որ վարչապետը որպես մեղադրյալ ներգրավվի վերոհիշյալ քրգործով քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Լրահոս
0