https://arm.sputniknews.ru/20220427/khvoshvor-avtvovtar-erevanum-tuzhatsneric-2y-erekhaner-en-41376028.html
Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից 2–ը երեխաներ են
Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից 2–ը երեխաներ են
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով տուժած երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T12:34+0400
2022-04-27T12:34+0400
2022-04-27T12:49+0400
հայաստան
վթար
երեխա
հիվանդանոց
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/68/22296840_0:0:1600:901_1920x0_80_0_0_3e1300713e56c3de4608f44f47202589.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` այսօր`ժամը 00։20-ին, Թամանցիների փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Սեդրակ Մ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Մհեր Մ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով «Լեքսուսի» վարորդը տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, նրա ուղևորները` 3 տարեկան Ռոզի Մ.-ն և 8 տարեկան Անի Մ.-ն` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ «Տոյոտայի» վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ.-ն` «Էրեբունի» ԲԿ։Խոշոր ավտովթար Գյումրու ճանապարհին․ կա զոհԴեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/68/22296840_140:0:1560:1065_1920x0_80_0_0_4b28cc34d5b29911fea82e7be05936c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, երեխա, հիվանդանոց, վարորդ
հայաստան, վթար, երեխա, հիվանդանոց, վարորդ
Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից 2–ը երեխաներ են
12:34 27.04.2022 (Թարմացված է: 12:49 27.04.2022) Վթարի հետևանքով տուժած երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր`ժամը 00։20-ին, Թամանցիների փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Սեդրակ Մ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Մհեր Մ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Լեքսուսի» վարորդը տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, նրա ուղևորները` 3 տարեկան Ռոզի Մ.-ն և 8 տարեկան Անի Մ.-ն` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ «Տոյոտայի» վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ.-ն` «Էրեբունի» ԲԿ։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։