https://arm.sputniknews.ru/20220427/gjumrin-ev-erevany-kmrcen-bacvecin-hpth-gjumru-masnatshjughi-ereq-nvor-lsaranner-41393689.html
Գյումրին և Երևանը կմրցեն․ բացվեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարաններ
Գյումրին և Երևանը կմրցեն․ բացվեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարաններ
Sputnik Արմենիա
Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու, ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T17:46+0400
2022-04-27T17:46+0400
2022-04-27T17:55+0400
վահագն խաչատուրյան
հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (հպտհ)
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41391365_0:105:1600:1005_1920x0_80_0_0_2f3bc5f25f21434ba3fcc38390766016.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը, տեղեկացնում է նախագահի լրատվականը։Նոր լսարանները ստեղծված են նորարարության, ստարտափներ ձևավորելու համար։Խաչատուրյանը, որը նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, ասել է, որ այն սպասելիքները, որոնք կային ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից, գերազանցվել են։«Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում»,- ասել է նախագահը։Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։«Մենք նավթ, գազ չենք ունենալու, և պետք է կարողանանք գիտելիքը լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։ Այն, ինչ կախված է պետությունից, կառավարությունից՝ հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։Նա բոլորին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41391365_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5b42d61da1e18f2350511f456c601878.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (հպտհ), գյումրի
վահագն խաչատուրյան, հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (հպտհ), գյումրի
Գյումրին և Երևանը կմրցեն․ բացվեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարաններ
17:46 27.04.2022 (Թարմացված է: 17:55 27.04.2022) Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու, ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը, տեղեկացնում է
նախագահի լրատվականը։
Նոր լսարանները ստեղծված են նորարարության, ստարտափներ ձևավորելու համար։
Խաչատուրյանը, որը նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, ասել է, որ այն սպասելիքները, որոնք կային ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից, գերազանցվել են։
«Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալու։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում»,- ասել է նախագահը։
Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։
«Մենք նավթ, գազ չենք ունենալու, և պետք է կարողանանք գիտելիքը լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։ Այն, ինչ կախված է պետությունից, կառավարությունից՝ հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Նա բոլորին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։