https://arm.sputniknews.ru/20220427/gazprvomy-dadarecrel-e-depi-bulgharia-ev-lehastan-gazi-matakararumnery-41368914.html
«Գազպրոմը» դադարեցրել է դեպի Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումները
«Գազպրոմը» դադարեցրել է դեպի Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումները
Sputnik Արմենիա
Ռուսական ընկերությունը մատակարարված գազի դիմաց ապրիլին այդ երկրներից վճարումներ չի ստացել։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T10:44+0400
2022-04-27T10:44+0400
2022-04-27T11:42+0400
«գազպրոմ»
լեհաստան
ռուբլի
բուլղարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392493_0:179:3072:1907_1920x0_80_0_0_11929bdfc23c16483b2335b146a96492.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու մասին։Ընկերությունը հավելել է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումներ չի ստացել։«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն համարժեք ծավալով»։Օրեր առաջ Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ «Գազպրոմը» տեղեկացրել է Bulgargaz-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Մինչ այդ նաև հայտարարվել էր, որ լեհական PGNiG ընկերությունը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
լեհաստան
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392493_177:0:2908:2048_1920x0_80_0_0_c416a3ec8bcf51efd77c6d4c39b8333a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«գազպրոմ», լեհաստան, ռուբլի, բուլղարիա
«գազպրոմ», լեհաստան, ռուբլի, բուլղարիա
«Գազպրոմը» դադարեցրել է դեպի Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումները
10:44 27.04.2022 (Թարմացված է: 11:42 27.04.2022) Ռուսական ընկերությունը մատակարարված գազի դիմաց ապրիլին այդ երկրներից վճարումներ չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) և PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով»,- հայտնել է «Գազպրոմի» Telegram ալիքը։
Ընկերությունը հավելել է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումներ չի ստացել։
«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն համարժեք ծավալով»։
Օրեր առաջ Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ «Գազպրոմը» տեղեկացրել է Bulgargaz-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Մինչ այդ նաև հայտարարվել էր, որ լեհական PGNiG ընկերությունը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց։
Հիշեցնենք`
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: