00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը ներկայացրել է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի շուրջ 6-րդ հանդիպման մանրամասները

© Sputnik / А. Величков / Անցնել մեդիապահոցԲուլղարիա
Բուլղարիա - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բուլղարիա
Բաժանորդագրվել
«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) գործարկումը կարևոր է Երևանի համար։ ՄՏՄ-ի տարանցիկ ներուժը մեծ հնարավորություններ կբացի մեր երկրի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik, Լաուրա Սարգսյան. «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածը մեծ հավանականությամբ կանցնի հենց Հայաստանի տարածքով։ Այսպիսի եզրակացություն կարելի է անել ՄՏՄ-ի շուրջ բանակցությունների հերթական փուլի արդյունքներից։
Ապրիլի 5-7-ին Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագծի մեկնարկի քննարկման աշխատանքային խմբի 6-րդ հանդիպումը, որին մասնակցել են նախագծի 5 մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Իրանի, Հունաստանի և Վրաստանի ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմը, ինչպես և 2021 թվականի ապրիլին, ձեռնպահ է մնացել քննարկմանը մասնակցելուց։

Հայաստանը շտկումներ է արել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի, լիցենզավորման քաղաքականության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը Sputnik Արմենիային ներկայացրեց Սոֆիայում կայացած քննարկման մանրամասները։
«Ընդունվել է համաձայնագրի վերջնական (վեցերորդ) տարբերակը: Մասնակիցները պայմանավորվել են այլևս չխմբագրել տեքստը և ուղարկել են Վրաստանի, Հունաստանի և Ադրբեջանի ստորագրմանը»,– հայտնեց նա։
Արձանագրությունն արդեն ստորագրել են Հայաստանը, Իրանն ու Բուլղարիան։ Քանի որ Վրաստանն ու Հունաստանը ներկայացված են եղել դեսպանների մակարդակով, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն առհասարակ ներկա չի եղել, նրանց հնարավորություն է տրվել տեքստի խմբագրված տարբերակը ստորագրել մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը։ Դրանից հետո նախագծի գաղափարակիրը՝ Իրանը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման նպատակով հանդիպելու ամսաթիվը։ Հանդիսավոր վավերացումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Թեհրանում։
Իրանը վերափոխում է Հարավային Կովկասի տրանսպորտային սարդոստայնը
Սողոմոնյանը նշեց, որ այժմ Իրանը հենց Հայաստանն է դիտարկում որպես այն երկիր, որով պետք է անցնի ճանապարհի ցամաքային մասը։ Եվ Թեհրանը հաշվի է առել հայկական կողմի առաջարկություններն ու դիտողությունները՝ միջանցքի ցամաքային երթուղուն վերաբերող ձևակերպումների մասով։ Ընդ որում` Երևանը ձեռնպահ է մնացել ծովային ճանապարհի թեմայով որևէ մեկնաբանություն անելուց՝ միանալով կոնսենսուսին։
Համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի համակարգող մարմին/կոմիտե, որը կզբաղվի միջանցքի մաքսային և հարկային ընթացակարգերի կանոնակարգերի մշակմամբ:

Ի՞նչ պետք է իմանալ ՄՏՄ-ի մասին

«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտայի միջանցքի նախագծի գործարկման գաղափարը 2016 թվականին առաջին անգամ հնչեցրեց Իրանը։ Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի 6 հանդիպում է կայացել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում, Երևանում և Սոֆիայում: Նախագիծը թանկ է, հավակնոտ և իրագործման տեսանկյունից բավականին բարդ։
Նախագիծը պետք է Դելին և Թեհրանը կապի Եվրոպայի հետ (դա չի նշանակում, որ Իրանն ու Հնդկաստանը դեպի ԵՄ երկրներ այլ ելք չունեն՝ խմբ․) Երևանի և Թբիլիսիի միջոցով և ավելացնի մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։
Միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար. թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից, կարևոր տարանցիկ հանգույց դառնալ։ Սակայն այս ամենի համար միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է մի շարք ենթակառուցվածքային նախագծեր իրականացնի, այդ թվում՝ ճանապարհների և երկաթուղային հաղորդակցության շինարարության ոլորտներում։
Այժմ լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են ընթանում Հայաստանի Սյունիքի մարզում։
Լրահոս
0