00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաշտի ռիսկը հնարավոր է մեղմել. գործող և նախկին պաշտոնյաները` փորձնական ծրագրի մասին

© Sputnik / Aram NersesyanԵրաշտից չորացած տարածք
Երաշտից չորացած տարածք - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Երաշտից չորացած տարածք
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հուսով է, որ շահառուներն ակտիվություն կդրսևորեն ծրագրի նկատմամբ, իսկ նախկին փոխնախարարի կարծիքով` գյուղատնտեսության ապահովագրության համակարգը շտկումների կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը համոզված է, որ ապահովագրության պիլոտային ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի մեղմել երաշտի ռիսկը և կայունացնել տնտեսավարողների եկամուտները:
ՀՀ կառավարության 2019 թվականի համապատասխան որոշմամբ նախատեսվել է իրականացնել գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր, որի շրջանակում թվով մի շարք մշակաբույսեր (ծիրան, խաղող, դեղձ, խնձոր, հացահատիկ, կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ, բալ/կեռաս) պետք է ապահովագրվեն երկու ռիսկից` «կարկտահարություն և հրդեհ» և «գարնանային ցրտահարություն»։ Էկոնոմիկայի նախարարությունը ապրիլի 26-ին հայտնեց, որ գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրն ընդլայնվում է` ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից։

«Հաշվի առնելով կլիմայական գլոբալ փոփոխություններն ու դրանց միտումները` անհրաժեշտություն առաջացավ ի հայտ եկած խնդիրների լուծման համար լրացուցիչ միջոցներ գտնել, և այդ նպատակով փորձեցինք Գյուղատնտեսության ապահովագրական ազգային գործակալության գործընկերների հետ քննարկել ու հասկանալ, թե ով կարող է մեզ օգնել այդ հարցում։ Մեզ աջակցեց շվեյցարական IIF հիմնադրամը` հատկացնելով պրոդուկտի մշակման համար անհրաժեշտ գումարի շուրջ 80%-ը, իսկ մնացած մասով ներդրում իրականացրեց մասնավոր սեկտորը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետը։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հուսով է, որ շահառուներն ակտիվություն կդրսևորեն ծրագրի նկատմամբ, առավել ևս, որ հացահատիկային մշակաբույսերի աճեցումը պարենային անվտանգության առումով մեզ համար ունի կենսական նշանակություն։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության ներդրումն իսկապես շատ կարևոր նշանակություն ունի, սակայն համակարգի ներդրման գործընթացը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ուշ է մեկնարկել և հիմա թերի է գործում, որոշակի շտկումների կարիք կա։
ՀՀ կառավարությունը կաջակցի մթերողներին
«Թեև ընթացիկ տարում գյուղացիական տնտեսությունների ընդգրկվածության առումով գրանցվել է շահառուների թվաքանակի աճ, այդուհանդերձ, ցուցանիշը չնչին տոկոս է կազմում ընդհանուր հողօգտագործողների շրջանում։ Ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ կատարվում է ծախսերի ապահովագրություն, ինչը լավ է, սակայն պիլոտային ծրագրեր չեն իրականացվում բերքի ու եկամուտների ապահովագրման ուղղությամբ, որովհետև երբ գյուղացին վարկ է վերցնում և հետագայում այն պետք է մարի, բնականաբար պետք է եկամուտ ունենա, որ նաև իր առօրյա կարիքները հոգա»,- ասաց նախկին փոխնախարարը։
Պետրոսյանի կարծիքով` եթե միայն ծախսերն են փոխհատուցվելու, ապա դա շատ խնդրահարույց է, առավել ևս, որ այդ հատուցումը տրվելու է տարվա վերջին, այսինքն` գյուղացին ընթացքում պետք է կրկին հավելյալ միջոցներ ներդնի աշխատանքներում` ծախսերի հատուցում ակնկալելով միայն աշնանը։ Ըստ Պետրոսյանի` շատ լավ է, որ ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև երաշտի խնդիրը, քանի որ մեզ մոտ առնվազն երկու-երեք տարին մեկ լինում է երաշտ` շատ մեծ վնասներ հասցնելով գյուղացիական տնտեսություններին։

«Օրինակ` հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից անցյալ տարի գրեթե բերք չի ստացվել Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Երաշտի պատճառով մարդիկ լուրջ վնասներ են կրել։ Ցավալի է նաև, որ մեր ապահովագրական ընկերություններն էլ պատշաճ շահագրգռություն հանդես չեն բերում ոլորտի նկատմամբ` պատճառաբանելով մեծ ռիսկայնությունը»,- ասաց նախկին պաշտոնյան։

Պետրոսյանի խոսքով` խնդիրները շատ են, բայց սա այն դեպքն է, որ երկու կողմերն էլ` ապահովագրողն ու ապահովագրվողը, պետք է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեն` կատարելով կարևոր աշխատանքներ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի կատարելագործման ուղղությամբ։
Լրահոս
0