00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեռքերս դողում էին. Ալավերդիում 2 տարեկան երեխայի կյանքը փրկած տղամարդը պարգևատրվել է

© Photo : official site of MES of RA Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն
Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն
Բաժանորդագրվել
Ժիրայր Պողոսյանն ասել է, որ գուցե ապագայում համալրի փրկարար ծառայողների շարքերը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Դեբեդ գետն ընկած 2 տարեկան Արևիկին փրկած քաղաքացուն` Ժիրայր Պողոսյանին, արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար պարգևատրել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը Ժիրայր Պողոսյանին ներկայացրել է ԱԻՆ-ում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ։
© Photo : official site of MES of RA Ժիրայր Պողոսյան
Министр по чрезвычайным ситуациям Армен Памбухчян наградил спасшего 2-хлетнего ребенка жителя Алаверди Жирайра Погосяна (27 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Ժիրայր Պողոսյան
«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրելը: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, որոնք ավարտում են Ակադեմիան և, հնարավոր է` ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է Փամբուխչյանը։
Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառել, որ գուցե ապագայում համալրի փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի, նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին։ Թե ինչպես եմ մեքենա վարել, չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»,- ասել է նա։

Նշենք, որ Պողոսյանը նաև դրամական պարգևի է արժանացել։
Հիշեցնենք` ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այնուհետև պարզվեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մի բնակիչ փրկել է աղջկա կյանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2 տարեկան ամյա աղջնակին գետն է նետել հարազատ մայրը։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ, փոքրիկի մայրը ձերբակալվել է։
Անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է. ինչ վիճակում է Դեբեդից փրկված աղջնակը
Երեխան այս պահին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Կա դրական դինամիկա, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Լրահոս
0