00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվանագետի ներկայությունն ամենուր ժամանակավոր է․ ՌԴ դեսպանը` «Ինտեգրացիա» խաղի հաղթողներին

© Photo : Русский дом в ЕреванеՍերգեյ Կոպիրկինն ընդունել է «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղի հաղթողներին
Սերգեյ Կոպիրկինն ընդունել է  «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղի հաղթողներին - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Սերգեյ Կոպիրկինն ընդունել է «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղի հաղթողներին
Բաժանորդագրվել
Հաղթող թիմի մասնակիցները դեսպանին են ներկայացրել իրենց «Նոր կամավորներ» սոցիալական նախագիծը, որը երկու նպատակ ունի` համախմբել Կապանի դպրոցականներին ու ուսանողներին և Ռուսաստանից եկած կամավորներին ոգեշնչել Սյունիքում գործունեություն ծավալել:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված՝ «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղի հաղթողներին: Տեղեկությունը հայտնում է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Խաղը հնարավորություն է տալիս բարձր դասարանների աշակերտներին ինտերակտիվ ներգրավվելու Ռուսաստանի և Հայաստանի ինտեգրման չորս ուղղություններով՝ կրթություն, զբոսաշրջություն, մշակույթ և սոցիալական նախագծեր:
Հաղթողներ Սյունե Միրզոյանի, Արիանա Ազարյանի, Մարիամ Համբարձումյանի և Անահիտ Ալեքսանյանի համար գլխավոր մրցանակը ուղևորությունն էր Երևան և հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Իրավիճակը մեզ դրդում է է՛լ ավելի ամրապնդել մեր փոխգործակցությունը. ՀՀ–ում ՌԴ դեսպան
«Ալտեր Էգո» կոչվող հաղթող թիմի անդամները դեսպանին պատմել են իրենց «Նոր կամավորներ» սոցիալական նախագծի մասին, որը կոչված է համախմբելու Կապանի դպրոցականներին և ուսանողներին կամավորության նպատակով, ոգեշնչելու Ռուսաստանից եկած կամավորներին աշխատել Կապանում: Եվ բացի «գործնական զրույցներից», աղջիկները ջերմ մթնոլորտում խոսել են իրենց երազանքների ու ծրագրերի մասին։
Դեսպանը պատմել է իր մասին, հիշել առաջին ուսանողական պրակտիկան Աֆրիկայում: Աշխատելով Ռուանդայում որպես դիվանագետ՝ նա ականատեսն է դարձել մայրցամաքի պատմության մեջ շատ կարևոր, կարելի է ասել, հեղափոխական իրադարձությունների, մասնավորապես՝ Ռուանդայի թութսիների ցեղասպանությունը 1994 թվականին, երբ մահացավ երկրի բնակչության մոտ 20 տոկոսը։
«Սա մեծ ողբերգություն է, բայց դիվանագետը պետք է հնարավորինս կենտրոնացած լինի ամենադժվար իրավիճակում, ինչպես նաև հոգեպես պատրաստ լինի նրան, որ իր ներկայությունը ամենուր ժամանակավոր է, նույնիսկ տանը»,- նշել է դեսպանը։
Սյունիքի մարզում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեսվոյի ներկայացուցչությունը Հայաստանում) նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը խոսել է Կապանի կյանքի մասին, որի սահմանը պահում են ռուս սահմանապահներն ու հայ զինվորները։
«Մենք մեզ պաշտպանված ենք զգում։ Այս պարագայում, երբ մեր տունն ապահով ձեռքերում է, մեր երեխաները կարող են զարգանալ, սովորել, աշխատել, նոր բան ստեղծել»,- ասել է նա։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը՝ ներկայացնելով «Ինտեգրացիա» նախագծի մանրամասները, նշել է, որ այն հաջող «թեստ» է անցել։
«Նախագիծը արդարացրեց մեր ակնկալիքները, և աշնանը մենք կգործարկենք «Ինտեգրման» երկրորդ մասը: Այն կանցկացվի ավելի մեծ մասշտաբով, շատ ավելի շատ մասնակիցներ և թիմեր կներգրավվեն»,- ասել է նա։
Երևանում Ռուսական տան երիտասարդական նախագծերի համակարգող Էլեն Միքայելյանը պատմել է, թե ինչպես են իրականացվել նախագծի աշխատանքները. երկար և բարդ գործընթաց է եղել, կազմակերպիչներն ու մասնակիցները անընդհատ առցանց կապի մեջ են եղել, գաղափարներ են փոխանակել։
«Եվ ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեց սոցիալական կամավորության նախագիծը, որի հեղինակները հրավիրվեցին Երևան՝ երկօրյա այցի։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպելուց և Երևանի Ռուսական տուն այցելելուց բացի, նրանց համար պատրաստվել է էքսկուրսիոն ծրագիր, մասնավորապես՝ այցելություն Մատենադարան»,- ասել է Միքայելյանը։
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղ էր կազմակերպել Սյունիքի սահմանամերձ ավագ դպրոցի աշակերտների համար, այդ թվում՝ «Բարև, Ռուսաստան» նախագծի մասնակիցների համար։ Նախագծի համակարգողներն էին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ Սյունիքի մարզի Կոնտակտային կենտրոնում։ Երեք ամիս ակտիվ աշխատանք է տարվել յուրաքանչյուր թիմի հետ առանձին՝ թե՛ Կապանում, թե՛ Երևանից՝ հեռակա։
«Իսկական հերոսներ են». ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե
Լրահոս
0