https://arm.sputniknews.ru/20220427/arevi-pes-zhptum-e-bvolvorin-debedic-prkvats-pvoqrik-areviki-mvot-drakan-dinamika-ka-41372394.html
Արևի պես ժպտում է բոլորին. Դեբեդից փրկված փոքրիկ Արևիկի մոտ դրական դինամիկա կա
Արևի պես ժպտում է բոլորին. Դեբեդից փրկված փոքրիկ Արևիկի մոտ դրական դինամիկա կա
Sputnik Արմենիա
Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, սակայն բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T11:48+0400
2022-04-27T11:48+0400
2022-04-27T12:46+0400
դեբեդ
երեխա
գետ
մայր
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_21:0:983:541_1920x0_80_0_0_2220503e4c2e4107f3f65eed6de4beb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ալավերդի քաղաքում Դեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա Արևիկի մոտ արդեն դրական դինամիկա է նկատվում։Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։Հիշեցնենք` ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այնուհետև պարզվեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մի բնակիչ փրկել է աղջկա կյանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2–ամյա աղջնակին գետն է նետել հարազատ մայրը։Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ, փոքրիկի մայրը ձերբակալվել է։Անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է. ինչ վիճակում է Դեբեդից փրկված աղջնակը
դեբեդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_141:0:862:541_1920x0_80_0_0_343284fcf7ffc7df1dbc5aa00f1cf959.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեբեդ, երեխա, գետ, մայր
Արևի պես ժպտում է բոլորին. Դեբեդից փրկված փոքրիկ Արևիկի մոտ դրական դինամիկա կա
11:48 27.04.2022 (Թարմացված է: 12:46 27.04.2022) Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, սակայն բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ալավերդի քաղաքում Դեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա Արևիկի մոտ արդեն դրական դինամիկա է նկատվում։
Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,– նշել է Դերձյանը։
Հիշեցնենք` ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այնուհետև
պարզվեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մի բնակիչ փրկել է աղջկա կյանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
2–ամյա աղջնակին գետն է նետել հարազատ մայրը։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ, փոքրիկի մայրը ձերբակալվել է։