00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել իրավապաշտպան Քավալայի դատավճռի պատճառով

© AP Photo / file photo of Osman KavalaՕսման Քավալա
Օսման Քավալա - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Օսման Քավալա
Բաժանորդագրվել
Ցույցեր են կազմակերպվել նաև Անկարայում, Իզմիրում և Էսքիշեհիրում։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայտնի ակտիվիստ Օսման Քավալային ցմահ բանտարկելու դատավճռի պատճառով բողոքի ակցիա է անցկացվել Ստամբուլում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքական դատարանը Քավալային ցմահ ազատազրկման է դատապարտել ապրիլի 25-ին։ Հեղաշրջման փորձի մեղադրանքով դատապարտված 65-ամյա գործիչը կյանքի մնացած մասը պետք է անցկացնի բանտում՝ առանց ներման իրավունքի:
Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և վանկարկել. «Սա միայն սկիզբն է, շարունակե՛ք պայքարը»:
Ցույցեր են կազմակերպվել նաև Անկարայում, Իզմիրում և Էսքիշեհիրում։
Հիշեցնենք` Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային ֆոնդի հիմնադիրը։ Այդ կառույցը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում` թուրք և հայ բնակչության հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։
2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում բողոքի ցույցերի մասին գործով կառավարությանը գահընկեց անելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա կալանավորման համար նոր թույլտվություն էր տվել։ Քավալային նոր մեղադրանքներ էին առաջադրվել, այս անգամ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
2021 թվական հոկտեմբերին 10 երկրների` Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները Թուրքիային հորդորել էին ազատ արձակել թուրք իրավապաշտպանին։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԳՆ-ին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել իրավապաշտպան Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրների դեսպաներին։
«Ովքե՞ր եք դուք». Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Հոկտեմբերի 25-ին դեսպանատները հայտարարել էին, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն` հավատարիմ են մնում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու դրույթին, ինչից հետո Էրդողանն ասել էր, որ դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու հետ կապված դիվանագիտական ճգնաժամը լուծվել է։
Լրահոս
0