https://arm.sputniknews.ru/20220426/rd-odatiezerakan-uzhery-33-razmakan-objekt-en-khvocel-rd-pn-n-hatuk-gvortsvoghutjan-masin-41358389.html
ՌԴ օդատիեզերական ուժերը 33 ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ-ն՝ հատուկ գործողության մասին
ՌԴ օդատիեզերական ուժերը 33 ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ-ն՝ հատուկ գործողության մասին
Sputnik Արմենիա
Հատուկ գործողության ընթացքում արդեն Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2,4 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա է ոչնչացվել։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T21:37+0400
2022-04-26T21:37+0400
2022-04-26T21:40+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_0:0:3203:1802_1920x0_80_0_0_ce557e5d8a2fa58a3a3a7cded1636315.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինական 33 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 շրջան։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական 97 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կենդանի ուժի կենտրոնացման 81 շրջան:«Հրթիռային զորքերն ու հրետանին օրվա ընթացքում կատարել են 100 կրակային առաջադրանք։ Խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման հինգ կետ, հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 81 շրջան, ինչպես նաև ութ հրետանային մարտկոց»,- ասել է Կոնաշենկովը:Նա հստակեցրել է, որ ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու կայանք Բերյոզովկա բնակավայրի շրջանում, ինչպես նաև մեկ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր՝ Կոմար բնակավայրի շրջանում:Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել մարտական գործողությունները. ԼավրովԲացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ օրում ուկրաինական զորքերի 6 ԱԹՍ են խոցել Բրաժկովկա, Կոլեսնիկովկա, Կոմիսարովկա, Կոզինկա, Լոզովայա և Լենինա բնակավայրերի շրջաններում:Կոնաշենկովի խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում արդեն ավելի քան 2,4 հազար միավոր ուկրաինական հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա է ոչնչացվել:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097111_291:0:3020:2047_1920x0_80_0_0_f25f6088a090b5ecf1c9e4655e9c3ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
ՌԴ օդատիեզերական ուժերը 33 ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ-ն՝ հատուկ գործողության մասին
21:37 26.04.2022 (Թարմացված է: 21:40 26.04.2022) Հատուկ գործողության ընթացքում արդեն Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2,4 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա է ոչնչացվել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինական 33 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 շրջան։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հարվածների արդյունքում ոչնչացվել է մինչև 200 ազգայնական և ավելի քան 40 միավոր զրահատեխնիկա, հրետանային զենքեր և ավտոմեքենաներ։ Բացի այդ, ոչնչացվել է մեկ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր Սլավյանսկի շրջանում և զինամթերքի ու վառելիքի 3 պահեստ Վոլնոյե Պոլե և Չերվոննոյե բնակավայրերի շրջաններում»,- նշել Է գեներալը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական 97 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կենդանի ուժի կենտրոնացման 81 շրջան:
«Հրթիռային զորքերն ու հրետանին օրվա ընթացքում կատարել են 100 կրակային առաջադրանք։ Խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման հինգ կետ, հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 81 շրջան, ինչպես նաև ութ հրետանային մարտկոց»,- ասել է Կոնաշենկովը:
Նա հստակեցրել է, որ ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու կայանք Բերյոզովկա բնակավայրի շրջանում, ինչպես նաև մեկ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր՝ Կոմար բնակավայրի շրջանում:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ օրում ուկրաինական զորքերի 6 ԱԹՍ են խոցել Բրաժկովկա, Կոլեսնիկովկա, Կոմիսարովկա, Կոզինկա, Լոզովայա և Լենինա բնակավայրերի շրջաններում:
Կոնաշենկովի խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում արդեն ավելի քան 2,4 հազար միավոր ուկրաինական հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա է ոչնչացվել:
«Ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացվել է 141 ինքնաթիռ, 110 ուղղաթիռ, 589 անօդաչու թռչող սարք, 272 զենիթային հրթիռային համալիր, 2588 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 292 կայանք, դաշտային հրետանու 1124 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2403 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։