00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:22
37 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Հովիկ Աղազարյան
Դեռ հարցեր ունեմ ինքս իմ հետ․Աղազարյան
19:06
1 ր
LOT ավիաընկերությունից տուժածներ
Ուղեբեռի փականները կոտրել են, իրեր գողացել․LOT-ից տուժածներ
19:08
16 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պրոֆեսոր» պատվանունով հայ մարզիչը. Մեհրաբյանը մարզել է Իրանի ու ԱՄԷ-ի հավաքականները

© AFP 2024 / CHRISTOPHE SIMONԻրանցի երկրպագուներ
Իրանցի երկրպագուներ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Իրանցի երկրպագուներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է հայտնի իրանահայ ֆուտբոլիստ և մարզիչ Գառնիկ Մեհրաբյանի մասին։ Նա ոչ միայն հայկական թիմ է մարզել, այլև եղել է Իրանի և ԱՄԷ-ի հավաքականների մարզիչը, աշխատել Միացյալ Նահանգներում։
Իրանահայ ֆուտբոլային շրջանակներում թերևս դժվար է գտնել մեկ այլ մասնագետի, որն այդքան հանրահայտ լինի, որքան Գառնիկ Մեհրաբյանը։ Լեգենդար մարզիչը մինչ օրս համընդհանուր սեր ու հարգանք է վայելում ոչ միայն Իրանում, այլև նրա սահմաններից դուրս և կրում է «պրոֆեսոր» մականունը։
Գառնիկ Մեհրաբյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերին, Թեհրանում։ Նրա մասին առաջին անգամ ֆուտբոլային շրջանակներում լսեցին 1954 թվականին, երբ սկսեց խաղալ «Թաջ» թիմում՝ որպես կիսապաշտպան։ Տասնյոթամյա տաղանդավոր երիտասարդը շուտով հաստատվեց ակումբի հիմնական կազմում։
Մեհրաբյանը «Թաջում» անցկացրեց ինը մրցաշրջան՝ վայելելով երկրպագուների սերն ու հարգանքը։
Հատկանշական է, որ նա ոչ միայն ձգտում էր բարելավել իր խաղամակարդակը, այլև ուշադիր հետևում էր մարզիչ Ալի Դանայֆարդի աշխատանքին, որին երկրպագուներն աստվածացնում էին՝ անվանելով «Թաջի հայր»։ Մեհրաբյանը կարծես կանխազգում էր, որ հետագայում զբաղվելու է մարզչական գործունեությամբ։ «Նա ազնիվ, հարգված մարդ էր։ Հենց նրան եմ պարտական ​​այն ամենի համար, ինչ սովորել եմ ֆուտբոլում»,- ասել է մեր հայրենակիցը։
1963 թվականը շրջադարձային էր Գառնիկ Մեհրաբյանի կյանքում։ Նա տեղափոխվեց Թեհրանի հայկական «Արարատ» ակումբ, որում առաջին երկու մրցաշրջաններն անցկացրեց որպես խաղացող-մարզիչ, իսկ հետո զբաղվեց բացառապես մարզչական աշխատանքով։
Իրանահայերի սիրելի թիմում խաղում էին բարձրակարգ վարպետներ, որոնց մարզելը մեծ պատասխանատվություն էր։ Շուրջ տասը տարի Մեհրաբյանը պատվով կատարեց իր առաքելությունը՝ բազմաթիվ հիշարժան էջեր գրելով իրանական ֆուտբոլի տարեգրության մեջ։ Նրա ամենահայտնի սաներից են Անդրանիկ Էսկանդարյանն ու Կարո Հախվերդյանը, որոնք մեծ հաջողությունների են հասել իրանցիների` «Մելլիների» հավաքականում։ Հետաքրքրությունն «Արարատի» նկատմամբ, որն այն ժամանակ գտնվում էր թեհրանահայերի հոգածության ներքո, կտրուկ աճեց, երբ թիմը սկսեց հանդես գալ Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ Գառնիկ Մեհրաբյանը նոր շունչ հաղորդեց ակումբին, արմատապես փոխեց մարտավարությունը։
«Արարատը» Մեհրաբյանի գլխավորությամբ դարձավ հարձակողական ոճի մարտունակ թիմ։ Նույնիսկ պատահել է այնպես, որ իրանական ֆուտբոլային հսկաների՝ «Էսթեղլալի» և «Պերսեպոլիսի» չեմպիոնական մրցավազքի ճակատագիրը որոշվել է հենց հայկական ակումբի հետ սկզբունքային խաղերում։
Մեհրաբյանի աշխատանքն աննկատ չմնաց, և նա 1973 թվականին հրավեր ստացավ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ գլխավորելու երկրի մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը։ Հայ մասնագետն անմիջապես նկատում էր խոստումնալից ֆուտբոլիստներին, որոնց օգնում էր բացվել և կատարելագործել խաղային հմտությունները։ Պատահական չէ, որ երկու տարի անց նա ընդգրկվեց ազգային հավաքականի մարզչական խմբում։ 1975 թվականին «Մելլիների» ընտրանին գլխավորեց իռլանդացի փորձառու մասնագետ Ֆրենք Օ’ Ֆարրելը, որը մինչ այդ հանդես էր եկել Իռլանդիայի ազգային հավաքականում, իսկ 1970-ականների սկզբին մարզչական մկրտություն էր ստացել տիտղոսակիր «Մանչեսթեր Յունայթեդում»։ Գառնիկ Մեհրաբյանն Իրանի հավաքականում դարձավ իռլանդացի մասնագետի աջ ձեռքը, առաջին օգնականը։
Օ'Ֆարրելը նախընտրում էր պաշտպանական մարտավարությունը, հետևաբար, Մեհրաբյանն առաջարկեց իռլանդացուն մտածել Անդրանիկ Էսկանդարյանի մասին։ «Ես նրան ասացի, որ Էսկանդարյանի շնորհիվ կարող է լուծել պաշտպանությունում առկա խնդիրները։ Ես նրան չհորդորեցի Էսկանդարյանին հավաքական հրավիրել զուտ նրա համար, որ իմ հայրենակիցն է, այլ պարզապես Անդրանիկն իրոք այդ պահին ամենահարմար տարբերակն էր ազգային ընտրանու պաշտպանական գծի համար»,- հիշում է Գառնիկ Մեհրաբյանը։ Ի վերջո, Էսկանդարյանի ընտրությունն արդարացվեց, Իրանի հավաքականն Էսկանդարյանի հետ 1976 թվականին դարձավ Ասիայի չեմպիոն, իսկ 1978 թվականին մասնակցեց Արգենտինայում կայացած աշխարհի առաջնությանը։
Ծո, էս ինչ եղավ, ապ ջան. կարո՞ղ էր Հայաստանի հավաքականը խաղալ աշխարհի առաջնությունում
Հետագայում «պրոֆեսոր» Մեհրաբյանն ապացուցեց, որ կարող է հաջողությամբ աշխատել ոչ միայն հայկական թիմի հետ։ Թավրիզի «Սազի» ակումբը նրա շնորհիվ զգալիորեն բարելավեց դիրքերը երկրի առաջնությունում։ «Ես Թավրիզ եկա 1978 թվականին, տեղի երկրպագուներն ինձ ընդունեցին ջերմությամբ։ Թիմի յուրաքանչյուր խաղի ժամանակ լեփ-լեցուն տրիբունաներում մարզասերները խանդավառությամբ աջակցում էին իրենց սիրելի թիմին։ Հատկապես զորեղ մրցակիցների հետ խաղերից առաջ իմ սաներին հորդորում էի չվախենալ, գործել կազմակերպված ու համարձակ` մոռանալով այն հանգամանքը, որ մրցակիցներից շատերը հանդես էին գալիս ազգային հավաքականի կազմում»,- հիշում է Մեհրաբյանը։ Հոգեբանական աշխատանքը տալիս էր սպասված արդյունքը, «Սազին» յուրաքանչյուր խաղում ճակատամարտ էր տալիս մրցակիցների հետ, իսկ երկրպագուները գլխավոր մարզչին տանում էին ձեռքերի վրա։

Շուտով հայ մասնագետի մասին խոսեցին Իրանից դուրս, և նա 1980 թվականին տեղափոխվեց ԱՄԷ, որտեղ ընդգրկվեց այդ երկրի ազգային հավաքականի մարզչական խմբում։ Ի դեպ, արաբների գլխավոր մարզիչն էր իրանցի Հեշմաթ Մոհաջերանին, որը շատ լավ գիտեր Գառնիկ Մեհրաբյանի ներուժը, և անձամբ պնդել էր, որ իր անմիջական օգնականը լինի հայ մասնագետը։ Հատկանշական է, որ մեր հայրենակիցը ԱՄԷ-ում մարզել է նաև տեղի «Ռաս Ալ-Խայմա» և «Դիբբա Ալ-Հիսն» ակումբները։

Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, իսկ հետո նաև պատերազմն Իրաքի հետ փոխեցին շատերի, այդ թվում՝ մարզիչների ու ֆուտբոլիստների ճակատագրերը։ Շատերը մեկնեցին արտասահման։ Նրանց թվում էր նաև Գառնիկ Մեհրաբյանը, որը հետագայում բնակություն հաստատեց ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում։ Անխոնջ մասնագետն այնտեղ էլ ձեռքերը ծալած չնստեց` 2007 թվականին հիմնելով իր ֆուտբոլային ակադեմիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։
Ոսկե մեդալները քիչ էին, բոլորին չհասավ. ֆուտբոլասեր լրագրողների «եգիպտական» հաղթանակը
Լրահոս
0