https://arm.sputniknews.ru/20220426/pahanjum-enq-patzhel-meghavvornerin-44-orjajum-zvohvatsneri-tsnvoghnery-bvoghvoqi-akcia-en-anum-41330788.html
Պահանջում ենք պատժել մեղավորներին. 44-օրյայում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են անում
Պահանջում ենք պատժել մեղավորներին. 44-օրյայում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Ծնողների ու հարազատների մի մասը ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա պատկերված են իրենց զոհված որդիների կամ ամուսինների լուսանկարները։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T14:39+0400
2022-04-26T14:39+0400
2022-04-26T15:19+0400
տեսանյութեր
տեսանյութ
բողոքի ակցիա
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
զոհ
ծնող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41330274_0:0:1920:1080_1920x0_80_0_0_36e2b9e36655eb927d83a823100aa9f0.jpg
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով պատժել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ծնողների ու հարազատների մի մասը ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա իրենց զոհված որդիների կամ ամուսինների պատկերն է, մյուս մասն էլ իր հետ բերել է զոհվածների լուսանկարները։«Միացե՛ք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնումՇառլ Ազնավուրի անվան հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Այնտեղ ոչ միայն զոհվածների ծնողներն են, այլև նրանց աջակցող քաղաքացիները։ Ծնողներին աջակցում են նաև ընդդիմադիր պատգամավորներ` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցությունից Ագնեսա Խամոյանը։Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանն ասաց` արդեն մի քանի հարյուր ստորագրություն է հավաքվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։Նա հայտնեց նաև, որ փաստաբանները պատրաստում են դատախազության պատասխանը, որը որոշել է միավորել իրենց բողոքն այլ քրեական վարույթի հետ։«Իմ տղան` Մովսես Սարգսյանը, 41 օր պայքարել է, նա հրթիռահրետանային համակարգի հաշվարկող էր։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին նրան ուղարկել են Շուշի` հաշվարկ անելու ու հենց այնտեղ նա զոհվել է, երբ ԱԹՍ-ի հետապնդումից են փորձել պաշտպանվել ու մեքենայով մխրճվել են ծառի մեջ։ Այսօր մենք համախմբվել ենք ու պահանջում ենք, որպեսզի վերջապես պատժվեն բոլոր մեղավորները»,- նշեց Մովսեսի մայրը` տիկին Աիդան։Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը՝ պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։Նա ասել է, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41330274_265:0:1705:1080_1920x0_80_0_0_4b1968e7735b2cbf6ab8abdef198f9f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, բողոքի ակցիա, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, ծնող
տեսանյութեր, տեսանյութ, видео, բողոքի ակցիա, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, ծնող
Պահանջում ենք պատժել մեղավորներին. 44-օրյայում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են անում
14:39 26.04.2022 (Թարմացված է: 15:19 26.04.2022) Ծնողների ու հարազատների մի մասը ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա պատկերված են իրենց զոհված որդիների կամ ամուսինների լուսանկարները։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով պատժել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ծնողների ու հարազատների մի մասը ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա իրենց զոհված որդիների կամ ամուսինների պատկերն է, մյուս մասն էլ իր հետ բերել է զոհվածների լուսանկարները։
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Այնտեղ ոչ միայն զոհվածների ծնողներն են, այլև նրանց աջակցող քաղաքացիները։ Ծնողներին աջակցում են նաև ընդդիմադիր պատգամավորներ` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցությունից Ագնեսա Խամոյանը։
Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանն ասաց` արդեն մի քանի հարյուր ստորագրություն է հավաքվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Նա հայտնեց նաև, որ փաստաբանները պատրաստում են դատախազության պատասխանը, որը որոշել է միավորել իրենց բողոքն այլ քրեական վարույթի հետ։
«Կա խոստովանություն, որ մասսայական սպանություն է եղել, մենք պահանջում ենք, որպեսզի գործն առանձին քննվի։ Չենք ցանկանում, որ կողմնակալ որոշում կայացվի։ Մենք ճնշում ենք գործադրելու բոլոր մարմինների վրա, որպեսզի նրանք աշխատեն և պատժեն Փաշինյանին»,- ասաց Անահիտ Մանասյանը։
«Իմ տղան` Մովսես Սարգսյանը, 41 օր պայքարել է, նա հրթիռահրետանային համակարգի հաշվարկող էր։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին նրան ուղարկել են Շուշի` հաշվարկ անելու ու հենց այնտեղ նա զոհվել է, երբ ԱԹՍ-ի հետապնդումից են փորձել պաշտպանվել ու մեքենայով մխրճվել են ծառի մեջ։ Այսօր մենք համախմբվել ենք ու պահանջում ենք, որպեսզի վերջապես պատժվեն բոլոր մեղավորները»,- նշեց Մովսեսի մայրը` տիկին Աիդան։
Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը՝ պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։
Նա ասել է, որ իրեն պետք է մեղադրել
ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝
պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։