00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի խումբ մարդիկ Երևանում փակել էին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկն ու Հաղթանակի կամուրջը

© Sputnik / Tigran HakobyanՃանապարհային ոստիկանության ավտոմեքենա
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա  - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Նրանք վանկարկում են` «Առանց Նիկոլ Հայաստան», «Միացե՛ք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Մի խումբ մարդիկ Երևանում փակել էին Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց խաչմերուկն ու Հաղթանակի կամուրջը և կաթվածահար արել երթևեկությունը։
Նրանք Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դրոշները ձեռքներին վանկարկում էին` «Առանց Նիկոլ Հայաստան», «Միացե՛ք», «Առանց թուրքի Հայաստան»։

«Մենք կոչ ենք անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ հանուն Արցախի, հանուն Հայաստանի։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք չենք թողնելու, որպեսզի Հայաստանը դարձնեն Թուրքիայի վիլայեթ։ Միացե՛ք մեր պայքարին, որ փրկենք Հայաստանը»,- Կոմիտասի պողոտայում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Տարեց կանայք նրանց մոտեցան ու սկսեցին սադրել, թե գնացե՛ք, Արցախում Արցախը պաշտպանեք, ոչ թե Կոմիտասի պողոտայում։ Այնուհետև այնտեղ ժամանեց նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանը և հայտարարեց, որ ակցիայի մասնակիցների քայլերն օրինական են։
«Ես առաջին օրվանից եմ միացել այս ակցիաներին»,- նշեց Երանոսյանը։
Ոստիկանների պահանջից հետո ակցիայի մասնակիցները հեռացան փողոցից։
Հաղթանակի կամուրջն էլ շուրջ 10 րոպե էր փակ, տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն էլ վերականգնել են երթևեկությունը։
Ե՛վ Կոմիտասի պողոտայում, և՛ Հաղթանակ կամրջի վրա որոշ վարորդներ ազդանշաններ էին տալիս` հաջակցություն ակցիայի մասնակիցներին, սակայն ոմանք էլ պահանջում էին բացել ճանապարհը։
«Նրանք լրացուցիչ ուժեր բերեցին, որպեսզի մեզ պահեն։ Մենք արդեն հաշվարկել ենք ամեն ինչ, և ոստիկանության ուժերը բավարար չեն, որպեսզի իշխանությունը պահեն»,- ասաց Հաղթանակի կամրջի վրա ակցիա իրականացնող Արագած Ախոյանը։
Հիշեցնենք, որ միաժամանակ, վաղ առավոտից «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի անդամները «Միացե՛ք» վանկարկումներով իրազեկման ակցիաներ են սկսել։ Նրանք կոչ են անում ուսանողներին համախմբվել և պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Երևանի տարբեր բուհեր, այնուհետև՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ որոշել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «նվեր» հանձնել, սակայն ոստիկանները սկսել են ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։
Լրահոս
0