https://arm.sputniknews.ru/20220426/erkrvord-kjanq-ev-lur-despanner-tsitsernakaberdum-meknarkel-e-tsaghkahavaqi-ararvoghutjuny-41341663.html
Երկրորդ կյանք և լուռ դեսպաններ. Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը
Երկրորդ կյանք և լուռ դեսպաններ. Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը
Sputnik Արմենիա
Հավաքված ծաղիկներից պարարտախառնուրդ ու թուղթ են ստանում։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T17:44+0400
2022-04-26T17:44+0400
2022-04-26T17:45+0400
հայաստան
ծաղիկ
ծիծեռնակաբերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41341940_0:548:2001:1673_1920x0_80_0_0_e7bcb786c30723c4f06a900f14bdd125.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայ կրթական հիմնարկությունը։«Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերօգտագործման առաքելությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:Նշենք, որ ամեն տարի ավելի քան 300 ուսանողներ են մասնակցում ծաղկահավաքին։Ապրիլի 24-ին հուշահամալիրում դրված հարյուրհազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում, տեղափոխվում էին աղբավայրեր և այրվում: Սակայն 2010թ.-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41341940_0:361:2001:1861_1920x0_80_0_0_538ecc59adffd5133c70df0c45fe789d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծաղիկ, ծիծեռնակաբերդ
հայաստան, ծաղիկ, ծիծեռնակաբերդ
Երկրորդ կյանք և լուռ դեսպաններ. Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը
17:44 26.04.2022 (Թարմացված է: 17:45 26.04.2022) Հավաքված ծաղիկներից պարարտախառնուրդ ու թուղթ են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է
Հայ կրթական հիմնարկությունը։
«Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերօգտագործման առաքելությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ամեն տարի ավելի քան 300 ուսանողներ են մասնակցում ծաղկահավաքին։
Ապրիլի 24-ին հուշահամալիրում դրված հարյուրհազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում, տեղափոխվում էին աղբավայրեր և այրվում: Սակայն 2010թ.-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: