https://arm.sputniknews.ru/20220426/erevani-tarber-maserum-bvoghvoqi-akcia-anvoghneric-10-in-vostikanutjun-en-tarel-41337456.html
Երևանի տարբեր մասերում բողոքի ակցիա անողներից 10-ին ոստիկանություն են տարել
Երևանի տարբեր մասերում բողոքի ակցիա անողներից 10-ին ոստիկանություն են տարել
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցներին բաժանմունքներ են տարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հոդվածի հատկանիշներով։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T16:39+0400
2022-04-26T16:39+0400
2022-04-26T16:59+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41324353_0:50:1600:950_1920x0_80_0_0_75f928ecdc299df38579978750c2b8aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնող անձանցից 10-ը բերման են ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Այսօր մայրաքաղաքում ակցիաներ են արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները։«Պարզապես խաղաղ, չափազանց կարճ ցույց անելու համար 14։25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ, խիզախ անդամներ: Ասեմ ավելին` այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի անդամները «Միացե՛ք» վանկարկումներով իրազեկման ակցիաներ էին սկսել ու կոչ էին անում ուսանողներին համախմբվել և պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Երևանի տարբեր բուհեր, հետո հասել ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշել էին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսել էին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41324353_106:0:1529:1067_1920x0_80_0_0_21cae3054e6ea76e219f4bf265815354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Երևանի տարբեր մասերում բողոքի ակցիա անողներից 10-ին ոստիկանություն են տարել
16:39 26.04.2022 (Թարմացված է: 16:59 26.04.2022) Ակցիայի մասնակիցներին բաժանմունքներ են տարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հոդվածի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնող անձանցից 10-ը բերման են ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։
Այսօր մայրաքաղաքում ակցիաներ են արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները։
«Պարզապես խաղաղ, չափազանց կարճ ցույց անելու համար 14։25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ, խիզախ անդամներ: Ասեմ ավելին` այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն»,-
ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի անդամները «Միացե՛ք» վանկարկումներով իրազեկման ակցիաներ էին սկսել ու կոչ էին անում ուսանողներին համախմբվել և պայքարել հանուն Արցախի և Հայաստանի։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Երևանի տարբեր բուհեր, հետո հասել ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշել էին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները
սկսել էին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։