https://arm.sputniknews.ru/20220426/datakhazy-meghm-asats-kheghatjurec-pastery-tsnvoghnery-bavararvats-chen-handipumic-41339133.html
Դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը. ծնողները բավարարված չեն հանդիպումից
Դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը. ծնողները բավարարված չեն հանդիպումից
Sputnik Արմենիա
Արթուր Ղազինյանն ասաց` դատախազն առաջարկել է 10 հոգով վերև բարձրանալ, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ աշխատանք է տարվել։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T16:56+0400
2022-04-26T16:56+0400
2022-04-26T17:48+0400
դատախազ
ծնող
բողոքի ակցիա
զոհ
հհ դատախազություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41338792_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b6038733744a6e7080597b4c7b23bb08.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։Հայտնել էինք, որ դատախազության առջև բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների ծնողները։ Քիչ առաջ նրանց է մոտեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։Նրա խոսքով` դատախազը ձևական քայլ արեց, որպեսզի հետագայում բարոյական դաշտում կարողանա արդարանալ և ասել` իջել, հանդիպել է բողոքի ակցիա անողների հետ։ Նա հավելեց, որ որևէ առարկայական բան չասաց դատախազը, և ծնողները բավարարված չեն նրա տված տեղեկությունից։Ղազինյանը կարծում է, որ դատախազությունը հանցավոր անգործության է մատնված։Ի դեպ, զոհվածների ծնողները հայտնեցին, որ բավարարված չեն հանդիպման արդյունքներից և համաձայն չեն 10 հոգով վերև բարձրանալու և դատախազի հետ զրուցելու առաջարկին։ Նրանք պահանջում են, որ դատախազը բոլորին ընդունի։Հիշեցնենք` ապրիլի13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։Նա ասել է, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Арестуйте премьера": диалог генпрокурора и родственников погибших военных не удался
Sputnik Արմենիա
"Арестуйте премьера": диалог генпрокурора и родственников погибших военных не удался
2022-04-26T16:56+0400
true
PT0M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41338792_190:0:1630:1080_1920x0_80_0_0_9d30cf6b4b1fe82a708e0e7a719cae5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, видео, ծնող, բողոքի ակցիա, զոհ, հհ դատախազություն, նիկոլ փաշինյան
դատախազ, видео, ծնող, բողոքի ակցիա, զոհ, հհ դատախազություն, նիկոլ փաշինյան
Դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը. ծնողները բավարարված չեն հանդիպումից
16:56 26.04.2022 (Թարմացված է: 17:48 26.04.2022) Արթուր Ղազինյանն ասաց` դատախազն առաջարկել է 10 հոգով վերև բարձրանալ, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ աշխատանք է տարվել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Հայտնել էինք, որ դատախազության առջև բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների ծնողները։ Քիչ առաջ նրանց է մոտեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Դատախազն ասաց` 10 հոգով գնանք, և ներկայացնեն, թե ինչ է արվել։ Սակայն ես երաշխավորում եմ, որ որևէ բան չի արվել։ Այսինքն` առնվազն Նիկոլ Փաշինյանը հարցաքննության չի կանչվել, իսկ առանց դրա՝ հնարավոր չէ ոչինչ անել»,- ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով` դատախազը ձևական քայլ արեց, որպեսզի հետագայում բարոյական դաշտում կարողանա արդարանալ և ասել` իջել, հանդիպել է բողոքի ակցիա անողների հետ։ Նա հավելեց, որ որևէ առարկայական բան չասաց դատախազը, և ծնողները բավարարված չեն նրա տված տեղեկությունից։
Ղազինյանը կարծում է, որ դատախազությունը հանցավոր անգործության է մատնված։
«Ես անգամ չհասցրի մեր պահանջը տալ դատախազին, և հիմա այն որևէ կերպ կփոխանցենք նրան։ Մեր պահանջը ենթակա է անհապաղ քննության, իսկ այդ դեպքում պետք է խափանման միջոցը քննարկվի»,- ասաց նա։
Ի դեպ, զոհվածների ծնողները հայտնեցին, որ բավարարված չեն հանդիպման արդյունքներից և համաձայն չեն 10 հոգով վերև բարձրանալու և դատախազի հետ զրուցելու առաջարկին։ Նրանք պահանջում են, որ դատախազը բոլորին ընդունի։
Հիշեցնենք` ապրիլի13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։
Նա ասել է, որ իրեն պետք է մեղադրել
ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝
պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։