https://arm.sputniknews.ru/20220426/armen-gevvorgjany-ekhkhv-nistum-andradardzel-e-chavushoghlui-pahvatsqin-41319005.html
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին
Sputnik Արմենիա
ԵԽԽՎ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը ժխտում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և... 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T11:16+0400
2022-04-26T11:16+0400
2022-04-26T11:26+0400
արմեն գևորգյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
թուրքիա
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533599_0:76:1600:976_1920x0_80_0_0_bca26b98a394ba7ac02b8b4a61907da4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- ասել է Գևորգյանը։Նա նշել է, որ ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում են Հայոց ցեղասպանությունը, սակայն որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ժխտում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։Նա հիշեցրել է, որ Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։«Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին՝ հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից»,- ասել է Գևորգյանը։Նա հույս է հայտնել, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի, շեշտելով, որ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։Հիշեցնենք, որ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։ Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել են։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533599_100:0:1501:1051_1920x0_80_0_0_8451ae8e3292f36c46e4eb0fc76b62ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գևորգյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), թուրքիա, հայոց ցեղասպանություն
արմեն գևորգյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), թուրքիա, հայոց ցեղասպանություն
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին
11:16 26.04.2022 (Թարմացված է: 11:26 26.04.2022) ԵԽԽՎ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը ժխտում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արմեն Գևորգյանը:
«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- ասել է Գևորգյանը։
Նա նշել է, որ ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում են Հայոց ցեղասպանությունը, սակայն որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ժխտում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։
Անդրադառնալով 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ժխտում է իրենց պատմական հայրենիքում ապրելու՝ հայերի իրավունքը։
Նա հիշեցրել է, որ Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։
«Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին՝ հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից»,- ասել է Գևորգյանը։
Նա հույս է հայտնել, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի, շեշտելով, որ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։
Հիշեցնենք, որ
Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։ Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել են։