https://arm.sputniknews.ru/20220426/arevmutqy-kievin-drdum-e-sharunakel-martakan-gvortsvoghutjunnery-lavrvov-41344601.html
Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել մարտական գործողությունները. Լավրով
Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել մարտական գործողությունները. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T18:20+0400
2022-04-26T18:20+0400
2022-04-26T20:44+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906129_0:0:3102:1745_1920x0_80_0_0_cd23eb0061691d83456ce88e9a43fe23.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Կիևը ձգտում է ձգձգել բանակցությունները Արևմուտքի պատճառով, որը համոզում է նրան շարունակել մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով համաձայնագրի վերաբերյալ նախօրեին բանակցային խմբին ուղարկված Ուկրաինայի նոր առաջարկները։Ինչպես պնդում է Լավրովը` բանակցությունների ձգձգման առիթ է հանդիսանում Արևմուտքը, որը Ուկրաինային դրդում է շարունակել մարտական գործողությունները:Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Կիևը նոր նախագծում հեռացել է խաղաղության համաձայնագրի ստամբուլյան դրույթներից:Դիվանագետը նշել էր, որ ուկրաինական պատվիրակության պայմանավորովելու անկարողությունը հերթական անգամ բացահայտում է Կիևի իշխանությունների իրական մտադրությունները։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906129_204:0:2933:2047_1920x0_80_0_0_d9dcf2f5f906aa5d138178a489c8912c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, բանակցություն
սերգեյ լավրով, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, բանակցություն
Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել մարտական գործողությունները. Լավրով
18:20 26.04.2022 (Թարմացված է: 20:44 26.04.2022) ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Կիևը ձգտում է ձգձգել բանակցությունները Արևմուտքի պատճառով, որը համոզում է նրան շարունակել մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով համաձայնագրի վերաբերյալ նախօրեին բանակցային խմբին ուղարկված Ուկրաինայի նոր առաջարկները։
«Պայմանավորվելու այդպիսի անընդունակությունը հերթական անգամ բնութագրում է Կիևի իրական մտահղացումները, բանակցությունները ձգձգելու և նույնիսկ տապալելու նրա գիծը՝ ձեռք բերված ըմբռնումներից խույս տալու միջոցով»,-պատմում է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ինչպես պնդում է Լավրովը` բանակցությունների ձգձգման առիթ է հանդիսանում Արևմուտքը, որը Ուկրաինային դրդում է շարունակել մարտական գործողությունները:
«Դրանում տեսնում ենք այն փաստի դրսևորումը, որ Կիևի ռեժիմը վերահսկվում է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից, որոնք Զելենսկուն դրդում են ռազմական գործողությունների շարունակման»,—նշել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Կիևը նոր նախագծում հեռացել է խաղաղության համաձայնագրի ստամբուլյան դրույթներից:
Դիվանագետը նշել էր, որ ուկրաինական պատվիրակության պայմանավորովելու անկարողությունը հերթական անգամ բացահայտում է Կիևի իշխանությունների իրական մտադրությունները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։