00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այնտեղ բարդ իրավիճակ է»․ Պուտինն ու Գուտերեշը քննարկել են Մարիուպոլի հարցը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՄարիուպոլ
Մարիուպոլ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Մարիուպոլ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ ուշադրություն են դարձրել Մարիուպոլում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանն ասել է, որ Մարիուպոլում բարդ իրավիճակ է, բայց այնտեղ ռազմական գործողություններ չկան։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այնտեղ բարդ իրավիճակ է, գուցեև ողբերգական։ Բայց իրականում ամեն ինչ պարզ է։ Ես այսօր խոսել եմ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Նա ասում էր, որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Մարիուպոլում ռազմական գործողություններ չկան, դրանք դադարեցված են»,- ընդգծել է Պուտինը ։

ՌԴ նախագահն ավելացրել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը լիովին մեկուսացված է, այնտեղ նույնպես մարտական գործողություններ չեն ընթանում։
«Ես հրամայել եմ այնտեղ գրոհի գործողություններ չանցկացնել։ Այնտեղ մարտական գործողություններ չեն վարում»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ հաղորդումներ են հնչում, թե «Ազովստալում» քաղաքացիական անձինք կան։ «Բայց այդ դեպքում ուկրաինացի զինվորականները պետք է բաց թողնեն նրանց, այլապես նրանք ահաբեկիչներ են, որոնք գործում են, ինչպես ԻՊ-ն*»,– նշել է նա։
Գուտերեշն էլ ասել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ կենտրոնացնել իր ռեսուրսները։
«Մենք հասկանում ենք, թե որքան բարդ իրավիճակ է Ուկրաինայում։ Եվ այդ իրավիճակին վերաբերող հարցերում մենք պատրաստ ենք ԿԽՄԿ-ի հետ մոբիլիզացնել մեր լոգիստիկ հնարավորությունները, մարդկային ռեսուրսները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։
*«Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Լրահոս
0