00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչնչացվել է 6 երկաթուղային ենթակայան, որոնց միջոցով Ուկրաինա զենք էր մատակարարվում. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տեղեկություններ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ռուսական զորքերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են երկաթուղային կայանների 6 ենթակայան։ Ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են վեց քարշային ենթակայան Կրասնոյե, Զդոլբունով, Ժմերինկա, Բերդիչև, Կովել ու Կորոստեն երկաթուղային կայարաններում», - ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ այդ կետերի միջոցով իրականացվում է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման համար արտասահմանյան սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումը:
Պավլոգրադի շրջանում պայթուցիկների արտադրամասեր են ոչնչացվել. ՌԴ ՊՆ-ի ամփոփագիրը
Գեներալը նշել է, որ ռուսական հրթիռային զորքերը 15 հարված են հասցրել։ Խոցվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի մեկնարկային դիրքը, կառավարման երեք կետ, հրետանային մարտկոց և կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան:
«Ոչնչացվել է անձնակազմի մինչև 40 անդամ և ուկրաինական զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների 17 միավոր», - ավելացրել է նա:
Բացի այդ, Ռուսաստանի ՌՕՈւ ստորաբաժանումները խոցել են ուկրաինական զորքերի վառելիքի ևս երկու պահեստ։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 82 ռազմական օբյեկտ։ Նրանց թվում են չորս հրամանատարական կետեր, հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 76 շրջան, ինչպես նաև վառելիքի երկու պահեստ», - ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։
Լրահոս
0