00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում առաջարկել են ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով

© Sputnik / Aram NersesyanՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Առաջարկը եղել է քեմալիստական կուսակցությունից, այժմ թեման ակտիվ քննարկվում է սոցցանցերում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթից։
Այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռյակում է։
Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։

«Եթե ձեր արձագանքն անկեղծ է, ապա սպասում ենք մեր կուսակցության՝ սահմանային անցակետի անունը փոխելու մասին առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

Հիմա հայ-թուրքական սահմանին թուրքական անցակետը կոչվում է «Աքքայա» (թրգմ․՝ «Սպիտակ ժայռ»), Կարսի նահանգի նույնանուն շրջանի անունով։ Անցակետը Թուրքիան փակել է 1993թ-ից։ Դրա դիմաց հայկական կողմից «Ախուրյանի» սահմանային անցակետն է։ Թվիթերում տարածվում է նաև անցակետի վրա համակարգչով «խմբագրված» անունով լուսանկարը։
Հիշեցնենք, որ Թալեաթը Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից էր։ 1913-1918 թվականներին նա զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 1921 թվականի մարտի 15-ին սպանվել է Սողոմոն Թեհլերյանի կողմից։
Հավելենք` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։
Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր փողոցում հավաքված էին արտգործնախարարին ողջունելու համար, նրա ժեստին ի պատասխան ծափահարել են։
Դրանից հետո Ուրուգվայի նախագահ Լուիս Լակայե Պոուն, ինչպես նաև Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն դատապարտել են Թուրքիայի արտգործնախարարի պահվածքը։
Լրահոս
0