https://arm.sputniknews.ru/20220425/sksvel-a-eritasardnery-kvomitasum-pvoghvoc-en-pakel-41284547.html
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ
Sputnik Արմենիա
Միաժամանակ, Երևանի փողոցներում ընդդիմությունն իրազեկման ակցիա է անում ինքնագլորներով։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T14:59+0400
2022-04-25T14:59+0400
2022-04-25T18:00+0400
փողոց
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41286469_0:0:1280:721_1920x0_80_0_0_89a3a36bf7eb1422baa4ad84f7d9b25a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Մի խումբ երիտասարդներ Երևանի Կոմիտասի պողոտայի հատված են փակել։Երիտասարդները վանկարկում են «Պայքար», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։ Նրանք հասարակական տրանսպորտն են կանգնեցրել և «Սկսվել ա» պաստառով բարձրացել ավտոբուսի վրա։Երիտասարդները գունավոր ծխագլան են արձակել։Հավելենք, որ Երևանի փողոցներում ընդդիմությունը դրան զուգահեռ իրազեկման ակցիա է անում էլեկտարական ինքնագլորներով։ՀՅԴ երիտասարդական միությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունը ՀԵՄ-ի՝ ակցիա իրականացնող 5 անդամների բերման է ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որ ուսանողները ձեռքներին պաստառներ են պահում, որոնց վրա գրված է կոչը, ու նաև կարմիր, կապույտ և ծիրանագույն ծխագլաններ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41286469_0:0:1280:960_1920x0_80_0_0_267625c37c9bfb1dcc31ea9e39005273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փողոց, բողոքի ակցիա, երևան
փողոց, բողոքի ակցիա, երևան
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ
14:59 25.04.2022 (Թարմացված է: 18:00 25.04.2022) Միաժամանակ, Երևանի փողոցներում ընդդիմությունն իրազեկման ակցիա է անում ինքնագլորներով։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Մի խումբ երիտասարդներ Երևանի Կոմիտասի պողոտայի հատված են փակել։
Երիտասարդները վանկարկում են «Պայքար», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։ Նրանք հասարակական տրանսպորտն են կանգնեցրել և «Սկսվել ա» պաստառով բարձրացել ավտոբուսի վրա։
Երիտասարդները գունավոր ծխագլան են արձակել։
Հավելենք, որ Երևանի փողոցներում ընդդիմությունը դրան զուգահեռ իրազեկման ակցիա է անում էլեկտարական ինքնագլորներով։
ՀՅԴ երիտասարդական միությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունը ՀԵՄ-ի՝ ակցիա իրականացնող 5 անդամների բերման է ենթարկել
ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որ ուսանողները ձեռքներին պաստառներ են պահում, որոնց վրա գրված է կոչը, ու նաև կարմիր, կապույտ և ծիրանագույն ծխագլաններ։