https://arm.sputniknews.ru/20220425/mer-ynkernerin-tsetselvov-en-berman-entarkel-larvats-iravitshak-qpi-dimac-41297275.html
«Մեր ընկերներին ծեծելով են բերման ենթարկել». լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի դիմաց
«Մեր ընկերներին ծեծելով են բերման ենթարկել». լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի դիմաց
Sputnik Արմենիա
Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով մոտենալ ՔՊ-ի շենքին։ Այնտեղ է նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T18:22+0400
2022-04-25T18:22+0400
2022-04-25T18:56+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ոստիկան
բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2337/69/23376983_0:0:1620:912_1920x0_80_0_0_bee262d449b094a57ee2188b8933f34d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց այս պահին լարված իրավիճակ է։ Մի խումբ մարդիկ հավաքվել ու վանկարկում են՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Սակայն ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով, որ ընդդիմադիրները մայթն անցնեն և մոտենան գրասենյակի շենքին։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։Տեղում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը ոստիկաններից փորձում է ճշտել, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում և ինչու են պատ կազմել` թույլ չտալով մոտենալ շենքին։Ի պատասխան, ոստիկանները նշում են, որ ապահովում են հասարակական կարգը և բերման ենթարկելիս կարող են նաև ուժ կիրառել։Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց ընկերներին ծեծելով են բերման ենթարկել։Նրանք հայտնեցին, որ կշարժվեն ոստիկանության կենտրոնական բաժանմունք` իրենց ընկերներին տեսակցելու։Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2337/69/23376983_42:0:1482:1080_1920x0_80_0_0_0b7bb97f626ae81a421c58f833048113.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ոստիկան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ոստիկան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան
«Մեր ընկերներին ծեծելով են բերման ենթարկել». լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի դիմաց
18:22 25.04.2022 (Թարմացված է: 18:56 25.04.2022) Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով մոտենալ ՔՊ-ի շենքին։ Այնտեղ է նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց այս պահին լարված իրավիճակ է։ Մի խումբ մարդիկ հավաքվել ու վանկարկում են՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Սակայն ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով, որ ընդդիմադիրները մայթն անցնեն և մոտենան գրասենյակի շենքին։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Տեղում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը ոստիկաններից փորձում է ճշտել, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում և ինչու են պատ կազմել` թույլ չտալով մոտենալ շենքին։
«Մարդուն ինչո՞ւ եք վնասելով բերման ենթարկում, տանելու ձև կա, բան կա»,- հարցնում է Աբրահամյանը։
Ի պատասխան, ոստիկանները նշում են, որ ապահովում են հասարակական կարգը և բերման ենթարկելիս կարող են նաև ուժ կիրառել։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց ընկերներին ծեծելով են բերման ենթարկել։
Նրանք հայտնեցին, որ կշարժվեն ոստիկանության կենտրոնական բաժանմունք` իրենց ընկերներին տեսակցելու։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին
հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։