https://arm.sputniknews.ru/20220425/menq-mianum-enq-kanadaji-ev-voghj-ashkharhi-hajerin--41268719.html
Մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին. Ջասթին Թրյուդո
Մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին. Ջասթին Թրյուդո
Sputnik Արմենիա
Կանադան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T09:45+0400
2022-04-25T09:45+0400
2022-04-25T09:46+0400
ջասթին թրյուդո
հայոց ցեղասպանություն
կանադա
https://cdn.am.sputniknews.ru/img/1505/51/15055126_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ccc5f46f69e66db116c41bdaec29930.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկանում ենք Կանադայի վարչապետի կայքից։«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նաև պատվում ենք նրանց ժառանգներին, այդ թվում և հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր նպաստել են և շարունակում են օգնել ձևավորելու այն ուժեղ, բազմազան և ներառական երկիրը, որը վայելում ենք այսօր։1915-1923 թվականներին իրականացված կոտորածներն ու դրա հետևանքով սարսափելի մեծ թվով կորսված կյանքերը երբեք չպետք է մոռացության մատնվեն։ 2015 թվականին, այս ողբերգությունից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչվում էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Օր, որը այդ պահից ի վեր ծառայեց՝ հիշելու այս կոտորածների պատճառած կորուստն ու ցավը և վստահեցնելու, որ դրանք այլևս երբեք չեն կրկնվի»,-մասնավորապես նշված է ուղերձում։Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1505/51/15055126_143:0:1563:1065_1920x0_80_0_0_7f4fd41c2a3b4926f12e4e262ee4aa3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջասթին թրյուդո, հայոց ցեղասպանություն, կանադա
ջասթին թրյուդո, հայոց ցեղասպանություն, կանադա
Մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին. Ջասթին Թրյուդո
09:45 25.04.2022 (Թարմացված է: 09:46 25.04.2022) Կանադան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկանում ենք
Կանադայի վարչապետի կայքից։
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նաև պատվում ենք նրանց ժառանգներին, այդ թվում և հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր նպաստել են և շարունակում են օգնել ձևավորելու այն ուժեղ, բազմազան և ներառական երկիրը, որը վայելում ենք այսօր։
1915-1923 թվականներին իրականացված կոտորածներն ու դրա հետևանքով սարսափելի մեծ թվով կորսված կյանքերը երբեք չպետք է մոռացության մատնվեն։ 2015 թվականին, այս ողբերգությունից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչվում էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Օր, որը այդ պահից ի վեր ծառայեց՝ հիշելու այս կոտորածների պատճառած կորուստն ու ցավը և վստահեցնելու, որ դրանք այլևս երբեք չեն կրկնվի»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Թրյուդոն շեշտել է՝ ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերության մատնվեն։
Հիշեցնենք՝
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։