https://arm.sputniknews.ru/20220425/lghum-khaghaghapahneri-pataskhanatvutjan-gvotum-khakhtumner-chen-ardzanagrvel-rd-pn-41312057.html
ԼՂ–ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
ԼՂ–ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T22:33+0400
2022-04-25T22:33+0400
2022-04-25T22:46+0400
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
արցախ
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_0:83:1600:983_1920x0_80_0_0_baed37a375adb32135bb7db3020885c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում:Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է դեպի Ամարաս և Գանձասար վանքեր ուխտավորների ուղեկցությունը:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_90:0:1510:1065_1920x0_80_0_0_42f0b82c8a0b6bf4ae11b9883a0e1688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, ռուսաստան, արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
խաղաղապահներն արցախում, ռուսաստան, արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ԼՂ–ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
22:33 25.04.2022 (Թարմացված է: 22:46 25.04.2022) Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում:
Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է դեպի Ամարաս և Գանձասար վանքեր ուխտավորների ուղեկցությունը:
«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2 371,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26 464 պայթյունավտանգ առարկա», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: