00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ համար ամոթ է, որ ՌԴ–ից ժամանածները մեր քաղաքում մաքրություն են անում. քաղաքապետ

© Sputnik / Aram NersesyanԱղտոտված Երևանի կենտրոնը
Աղտոտված Երևանի կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
ՀՀ տեղափոխված ՌԴ քաղաքացիները մաքրության տարբեր արշավներ են կազմակերպում Երևանում ու մարզերում ու տեսանյութերը հրապարակում սոցկայքերում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետն առաջարկում է տուգանել քաղաքն աղտոտող ոչ միայն իրավաբանական անձանց, այլև անհատներին։ Այս առաջարկով նա հանդես եկավ այսօր քաղաքապետարանի ամենշաբաթյա հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` անդրադառնալով Երևանի մաքրության խնդրին։
«Փաստն այն է, որ ֆիզիկական անձանց նկատմամբ որևէ վարչական իրավախախտում չի կազմվել»,– ասաց Հրաչյա Սարգսյանը` հիշեցնելով, որ ոստիկանությունն արդեն պլանշետների միջոցով տեղում կարողանում է նույնականացնել քաղաքացու անձնական տվյալները, և նրան տուգանելու համար նույնիսկ ոստիկանության բաժանմունք տանելու կարիք չկա։
Քաղաքապետն առաջարկեց այս հարցով ոստիկանության հետ համատեղ խորհրդակցություն կազմակերպել։
«Ինձ համար ամոթ է, որ ՌԴ–ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»,– ասաց Սարգսյանը։
Երևանի քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև մայրաքաղաքի փողոցներով երթևեկող փոշոտ, ցեխոտ շինարարական ավտոմեքենաների ու նաև ավտոմեքենաների պատուհաններից ծխախոտի մնացորդը փողոց նետելու արատավոր դեպքերի վրա։
Խնդիրների լուծման համար առաջարկվեց բոլոր շինարարական կազմակերպություններում ստուգումներ իրականացնել` պարզելու համար արդյոք ապահովված են ավտոլվացման սարքավորումներով ու որքանով են դրանք կիրառվում։
Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ Երևանի տարածքում աղտոտման փաստով վերջին մեկ շաբաթվա ընթացքում կազմվել է 8 վարչական ակտ, դրանից վճարվել է 7-ը` ընդհանուր 120 000 դրամի չափով։ Եվս 2000 ակտեր ներկա պահին բողոքարկվում են դատարաններում։
Նշենք, որ չնախատեսված վայրում աղբ թափելու համար սահմանված տուգանքը սկսվում է 40 000 դրամից և հասնում մինչև 1 մլն–ից ավելի գումարի` շինարարական աղբ թափելու դեպքում։ Տուգանքը տարածվում է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատ քաղաքացիների վրա։
Ավտոմեքենայից ծխախոտ նետելու համար սահմանված տուգանքը 5000 դրամ է։
Քաղաքապետը կարծիք հայտնեց, որ այդ գումարը չափազանց փոքր է ու առաջարկեց այն տասնապատկել։
Հիշեցնենք, վերջին օրերին ՀՀ տեղափոխված ՌԴ քաղաքացիները մաքրության տարբեր արշավներ են կազմակերպում Երևանում ու մարզերում ու տեսանյութերը հրապարակում սոցկայքերում։
Լրահոս
0