https://arm.sputniknews.ru/20220425/gjumrin-arden-im-harazat-qaghaqy-dardzav-bacvec-nvorvegaci-misivoneri-dimaqandaky-41299115.html
Գյումրին արդեն իմ հարազատ քաղաքը դարձավ. բացվեց նորվեգացի միսիոների դիմաքանդակը
Գյումրին արդեն իմ հարազատ քաղաքը դարձավ. բացվեց նորվեգացի միսիոների դիմաքանդակը
Sputnik Արմենիա
Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը հաճախ է գալիս Հայաստան, իսկ հիմա ավելի ամուր կապերով կապվեց Գյումրու հետ։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T19:15+0400
2022-04-25T19:15+0400
2022-04-25T19:23+0400
հայաստան
գյումրի
կիսանդրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41299582_0:0:1280:721_1920x0_80_0_0_14ddb21fae8acda4b4f1be63305bc5bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Գյումրիում բացվեց 1915 թվականին հարյուրավոր հայ երեխաների կյանք փրկած, բազում որբերի խնամակալ, նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի դիմաքանդակը:Հայտնի միսիոների թոռը` 76-ամյա ռեժիսոր Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը, դեռ 2018 թվականին այցելել էր Գյումրի և փորձել էր գտնել այն վայրը, որտեղ բարեգործական գործունեություն է իրականացրել նրա տատը:Այսօր դիմաքանդակի բացման պատիվը տրվեց հենց նրան։ Քանդակն այն թաղամասում է, որտեղ ժամանակին որբանոց-հիվանդանոց է եղել, և Կատարինե Բյորնը աշխատել է այնտեղ:Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. Գերմանիայում բուժքրոջ մասնագիտացում ստանալուց հետո Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն և աշխատում որպես միսիոներ-բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ՝ Մուշում։ Այնտեղ նա տեսնում է 1915թ. կոտորածները, խնամում և մահից փրկում հարյուրավոր անօթևան երեխաների ու կանանց:1917 թվականին Բոդիլ Բյորնը Մուշից վերադառնում է Նորվեգիա, իսկ 1921-ին այցելում է Ալեքսանդրապոլ և որբանոց հիմնում։Ալեքսանդրապոլում նա նաև բժշկություն է սովորեցնում մարդկանց: Քանի որ արդեն խորհրդային կարգերն էին, իսկ որբանոցը գործում էր հավատքի հիմքով, թույլ չեն տալիս, որ մանկատունը գործի, և Բյորնը ստիպված մեկնում է Հալեպ և 9 տարի աշխատում այնտեղ։1960-ին Բյորնը մահանում է Նորվեգիայում։ Նրա գերեզմանից վերցված հողը 2008-ին ամփոփվում է Երևանում` Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատի մեջ։«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41299582_0:0:1280:960_1920x0_80_0_0_cb76132d3ac153c3b8417e0f4772cf12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, կիսանդրի
հայաստան, գյումրի, կիսանդրի
Գյումրին արդեն իմ հարազատ քաղաքը դարձավ. բացվեց նորվեգացի միսիոների դիմաքանդակը
19:15 25.04.2022 (Թարմացված է: 19:23 25.04.2022) Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը հաճախ է գալիս Հայաստան, իսկ հիմա ավելի ամուր կապերով կապվեց Գյումրու հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Գյումրիում բացվեց 1915 թվականին հարյուրավոր հայ երեխաների կյանք փրկած, բազում որբերի խնամակալ, նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի դիմաքանդակը:
Այսօր դիմաքանդակի բացման պատիվը տրվեց հենց նրան։ Քանդակն այն թաղամասում է, որտեղ ժամանակին որբանոց-հիվանդանոց է եղել, և Կատարինե Բյորնը աշխատել է այնտեղ:
«Արդեն շատ հաճախ եմ Հայաստան գալիս, իսկ հիմա Գյումրու հետ իմ կապն ավելի խորացավ, սա ինձ համար հարազատ քաղաք դարձավ. իմ տատիկի մի մասն է հիմա այստեղ: Գաղափար չունեմ, թե նա քանի երեխայի կյանք է փրկել, բայց ունեմ տատիկիս օրագիրն ու մի քանի լուսանկար, որոնց օգնությամբ հնարավորության դեպքում կցանկանամ գտնել այդ փրկված երեխաների սերունդներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Յուսսի Ֆլեմմինգ Բյորնին:
Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. Գերմանիայում բուժքրոջ մասնագիտացում ստանալուց հետո Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն և աշխատում որպես միսիոներ-բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ՝ Մուշում։ Այնտեղ նա տեսնում է 1915թ. կոտորածները, խնամում և մահից փրկում հարյուրավոր անօթևան երեխաների ու կանանց:
1917 թվականին Բոդիլ Բյորնը Մուշից վերադառնում է Նորվեգիա, իսկ 1921-ին այցելում է Ալեքսանդրապոլ և որբանոց հիմնում։
Ալեքսանդրապոլում նա նաև բժշկություն է սովորեցնում մարդկանց: Քանի որ արդեն խորհրդային կարգերն էին, իսկ որբանոցը գործում էր հավատքի հիմքով, թույլ չեն տալիս, որ մանկատունը գործի, և Բյորնը ստիպված մեկնում է Հալեպ և 9 տարի աշխատում այնտեղ։
1960-ին Բյորնը մահանում է Նորվեգիայում։ Նրա գերեզմանից վերցված հողը 2008-ին ամփոփվում է Երևանում` Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատի մեջ։