https://arm.sputniknews.ru/20220425/ete-pashinjanin-chdzerbakalen-majisi-8in-khrkizem-indz-zvohvatsi-hajry-hacadul-e-sksum-41274491.html
Եթե Փաշինյանին չձերբակալեն, մայիսի 8–ին կհրկիզեմ ինձ. զոհվածի հայրը հացադուլ է սկսում
Եթե Փաշինյանին չձերբակալեն, մայիսի 8–ին կհրկիզեմ ինձ. զոհվածի հայրը հացադուլ է սկսում
Sputnik Արմենիա
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտի հայրը որոշել է ծայրահեղ քայլի դիմել, քանի որ չի ուզում տեսնել, թե ինչպես է հայրենիքը կործանվում։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T12:26+0400
2022-04-25T12:26+0400
2022-04-25T12:58+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41276155_0:0:1530:861_1920x0_80_0_0_c323a114e1b3c9df58b7abd08062c78d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը` Միսակ Ավետիսյանը, այսօրվանից հացադուլ է սկսում Ազատության հրապարակում։ Նա լրագրողներին հայտնեց, որ իր այդ քայլի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։Վարչապետը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարել էր, որ տարածքներ հանձնելով՝ հնարավոր է, որ կարողանար հազարավոր կյանքեր փրկել, սակայն հրաժարվելով դա անել՝ մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց զոհվելու համար։Նրա խոսքով` եթե մինչև մայիսի 8-ը` Շուշին ազատագրելու օրը, իրավապահները որևէ քայլ չձեռնարկեն, ապա պատրաստվում է ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակում ։ Ավետիսյանը նշեց` չի կարող նայել, թե ինչպես է Հայաստանը կործանվում, ավելի լավ է` չտեսնի դա։Նրա խոսքով` քանիցս փորձել է մոտենալ Փաշինյանին, որպեսզի հարցեր ուղղի, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա սկզբին ՊԲ–ն հայտնել էր` ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանն աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, ինչը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41276155_170:0:1530:1020_1920x0_80_0_0_e697e6dd31c854bce376c3a04e09f867.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հացադուլ
հայաստան, նիկոլ փաշինյան, հացադուլ
Եթե Փաշինյանին չձերբակալեն, մայիսի 8–ին կհրկիզեմ ինձ. զոհվածի հայրը հացադուլ է սկսում
12:26 25.04.2022 (Թարմացված է: 12:58 25.04.2022) 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտի հայրը որոշել է ծայրահեղ քայլի դիմել, քանի որ չի ուզում տեսնել, թե ինչպես է հայրենիքը կործանվում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը` Միսակ Ավետիսյանը, այսօրվանից հացադուլ է սկսում Ազատության հրապարակում։ Նա լրագրողներին հայտնեց, որ իր այդ քայլի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։
Վարչապետը ապրիլի 13-ին խորհրդարանում
հայտարարել էր, որ տարածքներ հանձնելով՝ հնարավոր է, որ կարողանար հազարավոր կյանքեր փրկել, սակայն հրաժարվելով դա անել՝ մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց զոհվելու համար։
«Իմ տղան Մատաղիսում էր ծառայում և զոհվեց հոկտեմբերի 6-ին, երբ փորձում էին հետ վերցնել Մատաղիսը։ Հիմա Փաշինյանը հայտարարեց` կարող էր պատերազմը կանգնեցնել, այդքան զոհ չլիներ, և ես դիմում եմ ԱԱԾ–ին և դատախազությանը, որ ձերբակալեն Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվանից ես էլ հացադուլ կսկսեմ մինչև մայիսի 8-ը»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` եթե մինչև մայիսի 8-ը` Շուշին ազատագրելու օրը, իրավապահները որևէ քայլ չձեռնարկեն, ապա պատրաստվում է ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակում ։ Ավետիսյանը նշեց` չի կարող նայել, թե ինչպես է
Հայաստանը կործանվում, ավելի լավ է` չտեսնի դա։
Նրա խոսքով` քանիցս փորձել է մոտենալ Փաշինյանին, որպեսզի հարցեր ուղղի, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա սկզբին ՊԲ–ն
հայտնել էր` ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանն աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, ինչը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ: