00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ապագայի հարցը ոչ ոք չի կարող լուծել, բացի Արցախի ժողովրդից. Ռուբեն Վարդանյան

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվել
Գործարարի կարծիքով` ամբողջ հայությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի արցախցիներն իրենց միայնակ չզգան։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ոչ ոք, բացի Արցախի բնակչությունից, չի կարող որոշել Արցախի ապագայի հարցը։ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է գործարար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Իհարկե, Արցախի ժողովուրդը և Արցախի ղեկավարությունը պիտի գնահատեն իրավիճակը և հասկանան` ինչ հնարավորություններ կան, ինչպես պահպանեն հայկական ոգին և հայկական ապրելակերպը այստեղ՝ հայկական հողերում՝ համագործակցելով Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի և սփյուռքի հետ։ Բայց, ի վերջո, որոշումը պետք է կայացվի այստե՛ղ (Արցախում)»,– շեշտել է Վարդանյանը։
Նա կարծում է, որ այդ որոշումը չի կարող կայացնել միայն ղեկավար մարմինը, դա պետք է ազգի որոշումը լինի, որովհետև խոսքը ազգային արժեքների, ազգային արմատների, ազգային ապագայի մասին է։
«Արցախի հարցը ինձ համար կարմիր գիծ է։ ․․․ Սեպտեմբերի 27-ն է դարձել իմ կարմիր գիծը. ես ասել եմ՝ դա այն բանն է, որ մենք իրավունք չունենք կորցնելու, մենք իրավունք չունենք դուրս գալու Արցախից և թողնենք, որ ինչ-որ ուրիշ մարդիկ այդտեղ ապրեն»,–ասել է գործարարը։
Նրա կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչպես անել, որ Արցախում ապրող մարդիկ զգան` ապագա ունեն, որ մենակ չեն, և մարդիկ պատրաստ են գալ ու ապրել իրենց կողքին։ Վարդանյանը բացատրեց, որ հենց դրա համար է որոշել ապրիլի 24-ին լինել Ստեփանակերտում, ոչ թե Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում կամ նույնիսկ Երևանում։
Պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք մտնել քաղաքականություն, Վարդանյանը նշել է, որ վերջին 20 տարիներին արդեն քաղաքական ակտիվ կյանքի մեջ է, բայց ոչ թե կուսակցական գործունեությամբ, այլ առկա խնդիրները բարձրաձայնելու առումով։
Նրա խոսքով` եթե նախկինում ինքն ու իր ընկերները խոսում էին ապագայի ծրագրերի մասին, այսօր ավելի շատ խոսում են, թե ինչ է պետք անել։
Վարդանյանը հավելել է, որ իր ընկերների ու համախոհների հետ իրականացրել են շուրջ 700 ծրագիր, որոնցում ներդրվել է ավելի քան 700 մլն դոլար։

«Կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ մեծ պատասխանատվություն կրել, պատրաստ եմ պարտականություններ ստանձնել, անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք ուժեղ, երջանիկ, առողջ ժողովուրդ և պետություններ՝ Արցախ և Հայաստան»,– ասել է Վարդանյանը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Նրա դիրքորոշումը ակտիվորեն պաշտպանեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, նրանցից Վիգեն Խաչատրյանը նույնիսկ հայտարարեց, որ ի սկզբանե սխալ էր «Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի» թեզը։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0