https://arm.sputniknews.ru/20220425/anaknkal-unenq-vanecjany-hajtnec-inch-e-spasvum-orva-yntacqum-41279352.html
Անակնկալ ունենք. Վանեցյանը հայտնեց` ինչ է սպասվում օրվա ընթացքում
Անակնկալ ունենք. Վանեցյանը հայտնեց` ինչ է սպասվում օրվա ընթացքում
Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանը ներկայացրեց ապրիլի 25-ի ծրագիրը և երիտասարդներին հրավիրեց Ազատության հրապարակ։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T13:00+0400
2022-04-25T13:00+0400
2022-04-25T13:05+0400
հայաստան
ազատության հրապարակ
արթուր վանեցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993353_0:54:1600:954_1920x0_80_0_0_a2c713738a69c3b97f3a229474106d29.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն մի քանի օր է` բողոքի ակցիա է անում Ազատության հրապարակում, ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտնեց, որ այսօր քայլերթ և իրազեկման ակցիա են իրականացնելու։Վանեցյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, թեև դադարեցրել են հացադուլը, բայց Ազատության հրապարակում են։«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը մանրամասնեց, որ օրվա ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու Երևանի տարբեր հատվածներում, իսկ 18։00-ին Ազատության հրապարակից քայլերթ է սկսվելու։ Երթի ավարտից հետո անակնկալ է սպասվում` հայտնի երաժիշտներից մեկը փոքր ներկայացում է ցուցադրելու Ազատության հրապարակում` այդպես հայտնելով իր աջակցությունը։Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։Ապրիլի 18-ին Վանեցյանին միացան 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ անցկացրին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան Վանեցյանի գլխավորությամբ իրազեկման քայլերթ անցկացվեց։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993353_141:0:1565:1068_1920x0_80_0_0_9594986567270104dd6e9ddde3cd5010.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ազատության հրապարակ, արթուր վանեցյան
հայաստան, ազատության հրապարակ, արթուր վանեցյան
Անակնկալ ունենք. Վանեցյանը հայտնեց` ինչ է սպասվում օրվա ընթացքում
13:00 25.04.2022 (Թարմացված է: 13:05 25.04.2022) Արթուր Վանեցյանը ներկայացրեց ապրիլի 25-ի ծրագիրը և երիտասարդներին հրավիրեց Ազատության հրապարակ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն մի քանի օր է` բողոքի ակցիա է անում Ազատության հրապարակում, ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտնեց, որ այսօր քայլերթ և իրազեկման ակցիա են իրականացնելու։
«Պայքարի երկրորդ փուլը սկսել ենք, և մեր նպատակն է ավելի շատ մարդ մոբիլիզացնել։ Դիմում եմ երիտասարդներին, որպեսզի միանան մեզ։ Մեր ավագ սերունդը անկախ Արցախ է թողել մեզ, և այսօր պատասխանատվության բեռը մեր ուսերին է»,–ասաց նա։
Վանեցյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, թեև
դադարեցրել են հացադուլը, բայց Ազատության հրապարակում են։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը մանրամասնեց, որ օրվա ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու Երևանի տարբեր հատվածներում, իսկ 18։00-ին Ազատության հրապարակից քայլերթ է սկսվելու։ Երթի ավարտից հետո անակնկալ է սպասվում` հայտնի երաժիշտներից մեկը փոքր ներկայացում է ցուցադրելու Ազատության հրապարակում` այդպես հայտնելով իր աջակցությունը։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ին
Վանեցյանին միացան 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից
երթ անցկացրին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան Վանեցյանի գլխավորությամբ
իրազեկման քայլերթ անցկացվեց։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։