https://arm.sputniknews.ru/20220425/alaverdii-bnakichy-prkel-e-debedn-ynkats-aghjnakin-41303975.html
Ալավերդու բնակիչը փրկել է Դեբեդն ընկած աղջնակին
Ալավերդու բնակիչը փրկել է Դեբեդն ընկած աղջնակին
Sputnik Արմենիա
Տղամարդը նկատել է, որ գետը երեխային բերել ու դեմ է տվել ջրում եղած ծառերին: 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T19:54+0400
2022-04-25T19:54+0400
2022-04-25T20:13+0400
հայաստան
դեբեդ
գետ
երեխա
ալավերդի
https://cdn.am.sputniknews.ru/img/1310/56/13105658_0:0:1600:901_1920x0_80_0_0_60a69100bbff702abff745b0ac195a47.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչը փրկել է 2 տարեկան աղջկա կյանքը, որն ընկել էր Դեբեդ գետը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 25-ին՝ ժամը 17:36-ին, ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատից երկու մարտական հաշվարկ։Այդ ընթացքում, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս, Ալավերդի քաղաքի 32-ամյա բնակիչ Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է տվել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը մտել է գետն ու երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
դեբեդ
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1310/56/13105658_219:0:1423:903_1920x0_80_0_0_509b2d4e79c688d1a7f8ddb253c6f1b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեբեդ, գետ, երեխա, ալավերդի
հայաստան, դեբեդ, գետ, երեխա, ալավերդի
Ալավերդու բնակիչը փրկել է Դեբեդն ընկած աղջնակին
19:54 25.04.2022 (Թարմացված է: 20:13 25.04.2022) Տղամարդը նկատել է, որ գետը երեխային բերել ու դեմ է տվել ջրում եղած ծառերին:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչը փրկել է 2 տարեկան աղջկա կյանքը, որն ընկել էր Դեբեդ գետը։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ավելի վաղ
ԱԻՆ–ը հայտնել էր, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 25-ին՝ ժամը 17:36-ին, ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Այդ ընթացքում, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս, Ալավերդի քաղաքի 32-ամյա բնակիչ Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է տվել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը մտել է գետն ու երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: