00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Այլընտրանք չկա, նահանջ չկա». երթի մեկնարկին Սաղաթելյանը հայտնեց հետագա ծրագրերի մասին

Իշխան Սաղաթելյանը դիմում է Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ հավաքվածներին (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Իշխան Սաղաթելյանը դիմում է Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ հավաքվածներին (25 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե աշխարհագրական որ 3 կետերից են միանալու բողոքի ակցիաներին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է` ընդդիմադիրները վաղը Տիգրանաշենից քայլերթով կսկսեն շարժվել դեպի Երևան։
Նշենք, որ այսօր առավոտյան Իջևանից արդեն իսկ ընդդիմադիրները երթով սկսեցին դեպի Երևան շարժվել։ Իսկ այս պահին ընդդիմադիրները Կոմիտասի պողոտայում են հավաքված և իրազեկման երթ են անելու «Զարթի՛ր, լաո» կարգախոսով։

«Վաղը ժամը 11։30-ից Տիգրանաշենից քայլերթով կսկսեն շարժվել դեպի Երևան, իսկ դրանից հետո խորհրդանշական ևս երկու վայրերից` Սարդարապատից ու Բաշ Ապարանից քայլերթ կսկսվի։ Նրանք մայիսի 1-ին կհասնեն Երևան, իսկ այդ ընթացքում Երևանում կազմակերպվելու են բողոքի ակցիաներ և երթեր»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ մայիսի 1-ին՝ մինչև մարզերից եկողները կհասնեն Երևան, ընդդիմադիրները մեծ բողոքի ակցիա կանեն։
Սաղաթելյանը հայտնեց նաև, որ բոլոր քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր բողոքը յուրովի է ձևակերպելու` ցանցային կերպով են պայքարելու։

«Այլընտրանք չկա, նահանջ չկա»,- ասաց Սաղաթելյանը։

Երթն, այսպիսով, մեկնարկեց։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ
Լրահոս
0