https://arm.sputniknews.ru/20220424/minski-khmbi-dzevachapvov-lgh-khaghagh-kargavvorman-hasnelu-hnaravvorutjunner-kan-amn-despan-41238239.html
Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություններ կան. ԱՄՆ դեսպան
Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություններ կան. ԱՄՆ դեսպան
Sputnik Արմենիա
Լին Թրեյսին կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ԼՂ հարցում դժվար կլինեն, քանի որ սա բարդ հակամարտություն է։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T10:39+0400
2022-04-24T10:39+0400
2022-04-24T11:16+0400
հայաստան
ամն
լին թրեյսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41237081_0:46:1600:946_1920x0_80_0_0_a5647cc19c8e2c9dc60b2d01de4ad8bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություններ կան։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Նրա խոսքով` Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, անկասկած, դժվար կլինեն ԼՂ հարցում, քանի որ սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է տեղի ունեցել։ Թրեյսին հավելեց` ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և որպես ՀՀ բարեկամ ու գործընկեր։Դեսպանը նշեց` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջին ամիսների ընթացքում հեռախոսազանգեր է ունեցել 2 երկրների ղեկավարների հետ, հորդորել է քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ, իրար հետ շփման մեջ լինել խաղաղության գործընթաց սկսելու համար։ Թրեյսին հիշեցրեց` ամերիկյան կողմը մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկավ ու անդրադարձավ ադրբեջանական զորքերի տեղաշարժին։Նա հավելեց` այժմ էլ ԱՄՆ-ն կողմերին հորդորում է զերծ մնալ սպառնալի, թշնամական հռետորաբանությունից, որը չի օգնում գործընթացին։Անդրադառնալով 1915-ի Հայոց ցեղասպանությանը` Թրեյսին նշեց, որ ԱՄՆ-ն հուսով է` մյուս երկրներն էլ կմիանան Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությանը։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41237081_177:0:1600:1067_1920x0_80_0_0_799707ec5beaaf7cf1a802347fec1456.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, լին թրեյսի
հայաստան, ամն, լին թրեյսի
Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություններ կան. ԱՄՆ դեսպան
10:39 24.04.2022 (Թարմացված է: 11:16 24.04.2022) Լին Թրեյսին կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ԼՂ հարցում դժվար կլինեն, քանի որ սա բարդ հակամարտություն է։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություններ կան։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Մինսկի խմբի մասին Ռուսաստանի հայտարարությունը համակարգված չէր բոլոր կողմերի հետ և չի արտացոլում ԱՄՆ մոտեցումն այս հարցի շուրջ։ Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ բարդացել է Մինսկի խմբի գործունեությունը, բայց կարծում ենք, որ այդ ձևաչափով հնարավորություններ կան ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով` Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, անկասկած, դժվար կլինեն ԼՂ հարցում, քանի որ սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է տեղի ունեցել։ Թրեյսին հավելեց` ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և որպես ՀՀ բարեկամ ու գործընկեր։
Դեսպանը նշեց` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերջին ամիսների ընթացքում հեռախոսազանգեր է ունեցել 2 երկրների ղեկավարների հետ, հորդորել է քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ, իրար հետ շփման մեջ լինել խաղաղության գործընթաց սկսելու համար։ Թրեյսին հիշեցրեց` ամերիկյան կողմը մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկավ ու անդրադարձավ ադրբեջանական զորքերի տեղաշարժին։
Նա հավելեց` այժմ էլ ԱՄՆ-ն կողմերին հորդորում է զերծ մնալ սպառնալի, թշնամական հռետորաբանությունից, որը չի օգնում գործընթացին։
Անդրադառնալով 1915-ի Հայոց ցեղասպանությանը` Թրեյսին նշեց, որ ԱՄՆ-ն հուսով է` մյուս երկրներն էլ կմիանան Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։