00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերժում ենք այդ հայտարարությունները. Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Ջո Բայդենի ուղերձին

© AP Photo / Fatih AktasԹուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլի
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլի - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայում ԱՄՆ նախագահի ուղերձը ցավով են ընդունել, և ԱԳՆ–ն շտապել է արձագանքել դրան։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձին` դատապարտելով այն, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության կայքից։
Հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։
«Պատմական փաստերին և իրավունքին անհամապատասխան հայտարարությունները վավերականություն չունեն: Մերժում ենք այդ հայտարարությունները և դատապարտում նրանց, ովքեր այդ սխալը պնդում են»,–ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բայդենը նույն սխալն է անում։
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ–ն նշում է, որ միակողմանի և ընտրական մոտեցումները, որոնք ոչ մի այլ նպատակի չեն ծառայում, քան պատմության մեջ թշնամանք առաջացնելը, բարոյապես խնդրահարույց և քաղաքականապես վնասակար են: Նշվում է, որ բարեխիղճ դիրքորոշումը պահանջում է հարգել բոլոր նրանց հիշատակը, որոնք այդ ժամանակաշրջանում տառապանքներ են կրել։
«Թուրքերն այն կարծիքին են, որ պատմության վիճելի դրվագները, ինչպիսիք են 1915 թվականի իրադարձությունները, պետք է ուսումնասիրվեն առանց նախապաշարմունքի՝ պահպանելով գիտական և իրավական սկզբունքները»,–ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն չի մոռացել նաև հայ–թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը դրսևորումն է այն հանգամանքի, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։
Հիշեցնենք, որ 2021թ–ի ուղերձում հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր առաջին անգամ արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
Լրահոս
0