00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը հիասթափված է ԵՄ անդամակցության մասին Ավստրիայի արտգործնախարարի խոսքերից

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցՈւկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Ուկրաինայի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Կիևը համարում է, որ Ավստրիայի արտգործնախարարի հայտարարությունները ռազմավարական առումով անհեռատես են և միացյալ Եվրոպայի շահերին չհամապատասխանող։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ԱԳՆ–ում հիասթափված են Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այն հայտարարություններից, որ Կիևին ու Բրյուսելին համագործակցության նոր մոդել է անհրաժեշտ, որը ԵՄ–ին Ուկրաինայի լիիրավ անդամակցություն չի ենթադրի։
«Հիասթափված ենք Ավստրիայի արտգործնախարարի` Ուկրաինայի եվրոպական ապագայի մասին արտահայտություններից։ Դրանք ռազմավարական առումով անհեռատես և միացյալ Եվրոպայի շահերին չհամապատասխանող ենք համարում», – հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն, գրված է գերատեսչության կայքում։
Ինչպես նշել է Նիկոլենկոն, նման հայտարարությունները անտեսում են այն փաստը, որ «ԵՄ հիմնադիր երկրների բնակչության մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը»։
Նա հիշեցրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի խոսքերը, որը հայտարարել էր, որ ուկրաինացի ժողովուրդը բավական բարձր գին է վճարում եվրոպական մի շարք կառավարությունների սխալների համար։
«Իրականության նրանց ոչ օբյեկտիվ ընկալումն արդեն հանգեցրել է Եվրոպայի քաղաքական ու տնտեսական թուլացմանը, թույլ է տվել Ռուսաստանին խաթարել կայունությունը ԵՄ–ում և հիբրիդային ագրեսիա իրականացնել եվրոպական երկրների դեմ։ Կարծես ներկայիս պատերազմը, զոհերն ու ավերումները քիչ են նրանց համար», – հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նիկոլենկոյի կարծիքով` Ուկրաինան բոլոր հիմքերն ունի ԵՄ–ից իր արժանիքների և ռազմավարական դերի օբյեկտիվ ճանաչում պահանջելու համար։
«Շնորհիվ Ուկրաինայի նախագահի և ուկրաինացի ժողովրդի անկոտրում կամքի ու համարձակության Եվրոպան կարող է խաղաղ ապրել այսօր։ Առանց չափազանցության, մեր պետությունը ԵՄ անվտանգության, եվրոպական ազատության և եվրոպական արժեքների պաշտպանության ֆորպոստ է դարձել», – հավելել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին հայտ ստորագրեց ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը աջակցեց Ուկրաինային անդամ–երկրի կարգավիճակ շնորհելու բանաձևին։ Ավելի վաղ ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվածություն էին ձեռք բերել ԵՀ–ին հանձնարարել գնահատել ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերը։
Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ ունեն
Լրահոս
0