00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիտլերը ողջունում է գերեզմանից. Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին

© Photo : press office of the MFA of RFԶոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Զոհրաբ Մնացականյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախկին նախարարը դիմել է նաև Ցեղասպանություն վերապրած Իսրայելին ու Ռուանդային, գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ մի քանի մտորում է հրապարակել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով։
Նախկին նախարարը նախ արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այսօրվա վիրավորական պահվածքին, որը նրան հիշեցրել է Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։
««Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ և ռասիստական: Հիտլերը ողջունում է իր գերեզմանից»,– գրել է հայ դիվանագետը` իր գրառման մեջ ակտիվ հղումով նշելով Չավուշօղլուին։
Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։ Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց էր տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը։
Արդեն հայտնի է, որ Մևլութ Չավուշօղլուի ժեստի համար Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նախկին նախարարը գրում է, որ հարևան ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է։ Բայց այն պետք ենթադրի բարեհաճություն ու կարեկցանք։ «Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության պայման։ Դադարե՛ք ժխտել»,– գրում է Մնացականյանը։
Նա նաև կոչ է անում դադարեցնել Հայոց ցեղասպանությունը պատմաբաններին պատվիրակելու գործելաոճը։ «Նրանք այս 107 տարիների ընթացքում բազմիցս կատարել են իրենց գործը։ Հիմա ձեր հերթն է՝ դրսևորելու քաղաքական խիզախություն և ինքնագնահատական»,– նշում է նախկին նախարարը։
Իր գրառումներից մեկն էլ Մնացականյանը ուղղել է Ցեղասպանություն վերապրած Իսրայելին ու Ռուանդային` նրանց կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելը որակելով որպես «Մարդկային արժանապատվության ու արդարադատության հեգնանք ու վիրավորանք»։
«Վերջ տվե՛ք, սա «լավագույն ցեղասպանության» մրցույթ չէ։ Քանի դեռ դուք ժխտում եք այլոց ողբերգությունը, արդարության և ճշմարտության ձեր զգացմունքները դատարկ են»,– եզրակացնում է դիվանագետը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0