Պաշտոնյաներ, հասարակ քաղաքացիներ և անթիվ ծաղիկներ. Ծիծեռնակաբերդը` լուսանկարներով
Պաշտոնյաներ, հասարակ քաղաքացիներ և անթիվ ծաղիկներ. Ծիծեռնակաբերդը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդկանց հոսքը չի դադարում։ Առավոտյան հարգանքի տուրք մատուցեց երկրի բարձրագույն... 24.04.2022, Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդկանց հոսքը չի դադարում։ Առավոտյան հարգանքի տուրք մատուցեց երկրի բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդկանց հոսքը չի դադարում։ Առավոտյան հարգանքի տուրք մատուցեց երկրի բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ դամբարան խորհրդանշող մասը, որի ներսում Անմար կրակն է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։